«Եթե Օսկանյանն այդքան հզոր բանակցող էր, թող գնար և ստանար ավելին, քան մենք ենք ստացել». Լևոն Զուրաբյան. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսի ժամանակ 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում ընդունված ԸՕ-ի վերաբերյալ խոսելիս` ասել էր. «Քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը, իմ կարծիքով, չկարողացան ճիշտ բանակցել, բավարարվեցին ընդամենը ցուցակները հրապարակելով։ Ցուցակները հրապարակելը պոստ-ֆակտում իրավիճակ է։ Պետք էր կանխել։ Կանխարգելիչ բաներ անելը շատ ավելի արդյունավետ է»։

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «ՉԻ» հետ զրույցում, անդրադառնալով այդ հայտարարություններին, նկատել է. «Եթե Օսկանյանն այդքան հզոր բանակցող էր, թող գնար և ստանար ավելին, քան մենք ենք ստացել եւ այդ ժամանակ նոր իրավունք ձեռք կբերեր՝ քննադատելու մեր արածը։ Ի դեպ, հիմա էլ դեռ ուշ չէ։ Թող գնա եւ իշխանությանը պարտադրի իր ասածը, ինչպես մենք ենք արել։ Մենք էլ պատրաստ ենք իրեն աջակցել հայրենանվեր այդ գործում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930