Մասիսի սպորտդպրոցի տնօրենը անհետացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պայքարի օրերին Էրեբունիում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատն անհանգիստ է. սպասում են նոր ձերբակալությունների ոչ միայն այդ գործի շրջանակներում, այլև ուրիշ:

Տեղեկություն կա, որ քաղաքի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանն արդեն մի քանի օր է՝ անհետացել է քաղաքից, նա ևս մասնակցել է ցուցարարներին ճնշելու օպերացիաներին:

Անցած շաբաթ նա փորձել է հատել Վրաստանի սահմանը, թույլ չեն տվել, և, ըստ տեղեկությունների, թաքնվում է Հայաստանում: Հիշեցնենք, որ քաղաքապետի հետ ձերբակալվել են նրա տեղակալը, հորեղբորորդին, ևս 2 անձ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930