Ինչպես երբեմնի կարկառուն ՀՅԴ-ականը տեղավորվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության նոր պատգամավորներից Հովիկ Աղազարյանը ժամանակին եղել է ՀՅԴ-ական, ընդ որում` 1990թ. Գերագույն խորհրդում նա ՀՅԴ խմբակցության քարտուղարն է եղել: Այսօր, սակայն, Աղազարյանն անդամակցում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Թերթի հետ զրույցում Աղազարյանը նշել է, որ թեեւ ժամանակին հեռացվել է ՀՅԴ-ից, սակայն հիմա նորմալ հարաբերություններ ունի նախկին կուսակցական ընկերների հետ:

«1998 թ. ես հեռացվել եմ Դաշնակցությունից: Դրանից հետո բողոքարկել եմ դա, բայց իմ բողոքը չի ընդունվել, զղջումագիր եմ գրել, դա էլ չի ընդունվել: Եվ ես սպասել եմ մի քանի տարի` հույս ունենալով, որ ասելիք կարող եմ ունենալ քաղաքական դաշտում: Եվ երբ շփվեցի ՔՊ-ի երիտասարդ քաղաքական գործիչների հետ, տեսա, որ իմ տեսակետներն առավել շատ համընկնում են պարոն Փաշինյանի տեսակետների հետ»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031