«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ԾԻԳ-երի թեմային՝ նշելով, որ դրանք ավելորդ կառույցներ են եւ որ երկիրը չի կարող շարժվել «ծիգիզմի», «պոակիզմի» եւ «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ: Ավելին, վարչապետը նշել էր, թե «վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ համագումարից հետո նորընտիր վարչությունը հավաքվել է Ջրվեժում վերջերս բացված «Ռոյալ Երեւան» ռեստորանում` «մի կտոր հաց ուտելու»: Մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, 2 ժամ մնացել:
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ, եթե «Իմ քայլը» գալիս էր ԱԺ տրանսգենդերներին ԱԺ ամբիոն տրամադրելու համար, պետք է նախընտրական արշավի ժամանակ ազնիվ լինեին և ասեին ժողովրդին այդ մասին.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, եւ, առհասարակ, նավթամթերքը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկը երեկ դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանը երեկ առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն:
Գերմանիայի Բունդեսթագը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ գործող ԱԺ-ից ոչ ոք չէր հրավիրվել: Անդրադառնալով ԵՄ նման մոտեցմանը՝ քաղաքագետը նշեց. «Ես չգիտեմ, թե որո՞նք ենք գերմանական կողմի դրդապատճառները, ըստ որի՝ խորհրդարանից ոչ ոքի չեն հրավիրել: Պարոն Աշոտյանը, հավանաբար, օգտագործել է իր անձնական կապերը նաև եվրոպական կառույցներում: Բացի այդ, կարծում եմ, կարևոր դեր է խաղացել նաև ՀՀԿ-ի անդամակցությունը եվրոպական մի շարք կուսակցական կառույցների»:
Արցախում ապրիլի 7-ին կայանալիք եկեղեցու բացման արարողությանը ՀՀ իշխանությունը ներկայացված կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանով։
. «Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ընտանիքին, հանդիպել Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին:
ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումներով են արտոնյալ:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանից նստեց գնացք եւ մեկնեց Գյումրի։ Նրան Գյումրու կայարանում «անակնկալ» էր սպասվում․ մարդկանց հոծ բազմություն, որոնք եկել էին ոչ այնքան երկրի ղեկավարին տեսնելու եւ ողջունելու, որքան իրենց խնդիրները ներկայացնելու։
Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունները վերջապես կքննարկվեն խորհրդարանում:
Կառավարությունը վերջին նիստում հավանություն է տվել ՏՄՊՊՀ եւ ՀԿԾՀ հանձնաժողովների վերաձեւավորման եւ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցին։ Օրինագծերը վերաբերում են հանձնաժողովների անդամների վերանշանակման ժամկետը մինչեւ հունիսի 31-ը հետաձգելուն։
Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում արտառոց դեպք տեղի ունեցավ։ Առաջին անգամ պատմության մեջ տրանսգենդեր մոտեցավ ամբիոնին եւ ելույթ ունեցավ, որից հետո անգամ ծափողջյուններ հնչեցին, սակայն լսումները վարող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց դահլիճից Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով հանդես եկող անձին։
Մինչ կառավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում ծնելիության բարձրացման ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները:
Պարոն Ջանջուղազյան, տեսակետ կա, որ ֆինանսական բլոկում «լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն»` փոխվարչապետների առաջնահերթության բանավեճ կա կառավարությունում։
Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից:
Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Արմավիրի մարզ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը համայնքապետերի հետ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը անշարժ եւ շարժական գույք չունի։
Հինգշաբթի օրվա Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսպես կոչված ֆեյքնյուզի՝ կեղծ լրատվության ու տեղեկատվական մանիպուլյացիաների խնդրին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարելով զբաղվել այդ խնդրով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են անհանգստացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` օրերս Դուբայում հանդիպել են ընդդիմադիր դարձած հայաստանյան քրեաօլիգարխիկ եւ կուսակցական որոշ ներկայացուցիչներ՝ քննարկելու հայաստանյան ֆորսմաժորի դեպքում իրենց քայլերը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ազատումների հետ կապված բավականին իտրիգային մի պատմություն կա:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կառավարությունից «սեւ թուղթ» են ստացել, որտեղ պաշտոնապես տեղեկացրել են, որ հունիսի 1-ից նախարարությունն այլեւս չի գործելու:
ԱԺ տեղեկատվության եւ վերլուծության վարչության պետ Գոհար Մելոյանը, որը մեր տեղեկություններով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Ասում են, թե Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլեւ ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՀՀ նոր իշխանությունների համար յուրատեսակ փորձաքար է դարձել: