Էնֆիաջյանի հետ շփումն անգամ իր խմբակցության պատգամավորների հետ շատ է դժվարացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը Ազգային Ժողովի փոխնախագահ ընտրվելուց հետո շատ կտրուկ փոխել է խմբակցության անդամների նկատմամբ վերաբերմունքը:
«Վ. Էնֆիաջյանի հետ շփումն անգամ իր խմբակցության պատգամավորների հետ շատ է դժվարացել, քանի որ նա շատ քմահաճորեն է ընդունում այն մարդկանց, որոնք ցանկանում են իր հետ ինչ-որ հարցերի շուրջ քննարկում ունենալ:
Էնֆիաջյանը խմբակցություն է ներկայանում այն ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է այնտեղ լինում:
Վերջինիս դիմավորում ու ճանապարհում է` այդքանով խմբակցության անդամների հետ իր շփումը համարելով ավարտված: Էնֆիաջյանն իր ամենամտերիմ ընկերների հետ շփումներում, երբ իրեն անունով են դիմել, ցույց է տվել, որ «վիրավորվում» է, ու պետք է իրեն դիմեն միայն ազգանունով:
Թերթի հետ զրույցում, սակայն, Էնֆիաջյանը հերքել է այս տեղեկությունները՝ որակելով սուտ եւ անհեթեթություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: