ԱԺ պատվիրակությունը ևս կմեկնի Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ` մասնակցելու Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին։ Միեւնույն ժամանակ Արցախում է լինելու նաեւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կրկին այդ նպատակով:

Սակայն թերթը տեղեկացավ, որ Փաշինյանից բացի Արցախ կմեկնեն նաեւ ԱԺ պատգամավորներ։ Երեկ փորձեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից պարզել, թե ովքեր են ընդգրկված լինելու պատգամավորական պատվիրակության կազմում, սակայն վերջինս հորդորեց հարցը գրավոր ուղարկել՝ ասելով, թե անգիր չի հիշում բոլորի անունները։

Սակայն միջոցառումները չեն սահմանափակվելու միայն Արցախով. մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում կրկին միջոցառում կլինի, իսկ այսօրվանից էլ միջոցառումներ կլինեն` նաեւ Երկրապահ կամավորական միության օրվան նվիրված։

Ընդ որում, այս առթիվ միջոցառումներ կլինեն նաեւ տարբեր մարզերում, եւ վարկանիշային ընտրակարգով ընտրված շատ պատգամավորներ եւս տեղում մասնակցելու են միջոցառումներին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս