
Ծառուկյանն ասել է՝ գնալու եմ մինչև վերջ. ԲՀԿ-ում կարծում են, որ նա վճռական պահին «զադնի կդնի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիան հավաքվել է Գագիկ Ծառուկյանի մոտ` Առինջի հայտնի այգում` մտերմիկ միջավայրում քննարկելու կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները, կատարելիք քայլերը:
ԲՀԿ-ականները միահամուռ պնդել են, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ողջ թիմով վայր կդնեն մանդատները, եթե իշխանության ճնշումները շարունակվեն, եւ կուսակցության առաջնորդից մանդատը վերցնեն:
Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Գնալու եմ մինչեւ վերջ, ոչ մի բանի առջեւ չեմ կանգնելու»: Սակայն թիմում թերահավատությամբ են լսել այդ հավաստիացումները՝ չեն հակաճառել, բայց կարծում են, որ վճռական պահին նա կրկին «զադնի կդնի», իսկ իրենք կմնան անտեր ու անպաշտպան՝ իշխանության մեքենայի առաջ դեմ հանդիման»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: