«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում իրավիճակը լարված է:
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող էր խաղալ այլ երկրի ազգային հավաքականի համար:
Երեւանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ եթե քաղաքապետարանը 150 միլիոն դրամով թերակատարել է 2019-ի առաջին եռամսյակի բյուջեն, եւ քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն, քանի որ առաջին եռամսյակն է ընդհանուր առմամբ արգասաբեր` հավաքագրումների առումով։
«Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր պարզապես փորձում են սաբոտաժ անել՝ անհարմար դրության մեջ դնելու նոր իշխանություններին:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թեւերի միջեւ. մինչ նիկոլա-վանեցյանական թեւը ցանկանում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՌԴ առաջին փոխվարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի փոխվարչապետները։
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտադիր է մասնատել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ այնպես, որ այդ խմբակցության մի խումբ պատգամավորներ տարբեր պատճառաբանությամբ հայտարարեն խմբակցությունից դուրս գալու եւ որպես անկախ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակելու մասին:
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքական ակումբ է ստեղծել։ Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Պապոյան, ասում են՝ եղել եք ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ անդամ Գեւորգ Պապոյանին։
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում:
«Իրատես» թերթը գրում է. «Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ մեր աղբյուրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց ձորում ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի եւ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջեւ ընդհարումը, «վկաներից» մեկի պատմելով, սկսվել է «բիչոկից», որը Քաղաքացու օրվա միջոցառման մասնակից երիտասարդներից մեկը գետնին է նետել, իսկ երիտասարդ փոխմարզպետն էլ ցուցադրաբար հորդորել է նրան առվի միջից վերցնել «բիչոկը»՝ խոցելով տղայի ինքնասիրությունը։
«Իրատես» թերթը գրում է. «Դատական ակտերի հարկադիր կատարողական ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ, որն օրերս է ձերբակալվել Ռուսաստանում, քրեական գործ հարուցելու հարցում, պարզվում է, «դերակատարում են» ունեցել նաեւ նրա նախկին գործընկերներն ու քաղաքական թիմի անդամները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու-պատերին ծեփելու լեքսիկոնին ծանոթ հանրությունը չի կարող պատկերացնել, թե երբեմն ինչքան փափուկ կարող է լինել նա, երբ դրա կարիքը կա։ Մեզ պատմեցին, որ անգամ այն մարդկանց հանդեպ, ում հրապարակավ վիրավորել է, «ծեփել պատին», մասնավոր հանդիպումների ժամանակ անչափ հարգալից է։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելը որքան էլ ուշագրավ է, սակայն երեկվա դրությամբ դեռ հայտեր չէին ներկայացվել, մինչդեռ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։
ԱԺ ընտրություններին ձախողվելուց՝ խորհրդարան չանցնելուց հետո ՀՅԴ-ն փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով:
Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում լուրջ փոփոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան, քանի որ այդ հարցի վերաբերյալ կա հստակ քաղաքական որոշում:
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ն տեւական ժամանակ «եփեց» Սերժ Սարգսյանի խոսելու մասին տեղեկությունը` լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռելով այս թեմայի վրա, իրականում դա բավական լավ մտածված քարոզչական հնարք էր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին` երբեմնի իշխող կուսակցությունը ծանր օրեր է ապրում նաեւ ֆինանսապես:
«Հրապարակ» թերթը գրում է. « Տիկին Մակունց, ԱԺ-ն այդպես էլ չունեցավ մամլո խոսնակ, եւ աշխատանքը խորհրդարանի, նրա մեծամասնության հետ բավականին բարդ է ընթանում, որովհետեւ պատգամավորները հիմնականում չեն պատասխանում հեռախոսազանգերին։
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով եւ օգտագործելով համացանցային բոլոր հարթակները, հիշում են նախորդ տարվա այս օրերին ծավալված իրադարձությունները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ:
«Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, եւ, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քաղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Բազմիցս է գրվել, որ Երեւանի քաղաքապետարանը աղբահանության համար սարքավորված «ԿամԱԶ» բեռնատարները գնել է առանց մրցույթի, այսպես կոչված՝ մեկ աղբյուրից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել: Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին: