Ինչ նպատակով է Դավիթ Տոնոյանի խորհրդականը մասնակցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը օրերս տեղեկացրել էր, որ այժմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական, նախկինում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանն օրերս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին:
Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր ու Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, եւ ինքը հանդիպմանը եղել է, որպեսզի Քոչարյանին փոխանցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերը` զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ:
«Խնդրում եմ այդ հանդիպումը չքաղաքականացնել: Այդ հանդիպմանը գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը իմանալու եւ, առիթը օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից փոխանցված նվերը անձամբ նրան հանձնելու,- ասել է նա՝ հավելելով.- պարոն Տոնոյանի հետ խոսել եմ այս մասին: Իրար հետ կիսվել ենք, իրար ամբողջովին հասկացել ենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: