ԱԱԾ բացահայտումից հետո ԱԻՆ որ պաշտոնյաներն են ազատվել աշխատանքից. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների հետ հնարավոր կապ ունենալու կասկածանքով ԱԻՆ-ում պաշտոնից այլ անձինք են ազատվել: Մասնավորապես սեփական դիմումի համաձայն ազատվել են հաշվապահը, ֆինանսական գծով պատասխանատուն եւ այլ անձինք, ընդ որում, նրանք ազատվել են նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի նշանակումից հետո:

Մեզ հայտնի դարձավ, թե ինչքան գումար է յուրացվել նախարարությունից, խոսքը ոչ ավել, ոչ պակաս մոտ 200 միլիոն դրամի մասին է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս