«Իմ քայլում» միակարծիք են Ծառուկյանի հարցում. Նա չպետք է լինի ԱԺ-ում. կա մի բան, որ նրանց նյարդայնացնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում շատ քիչ հարցերի շուրջ են բոլորը միակարծիք։ Նման հարցերից է Գագիկ Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքը։ Ոմանք ավելի խիստ են տրամադրված, մի մասը կարծում է, որ դա մեղմորեն է պետք անել։ Բայց միակարծիք են՝ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում։

Նրանք նաեւ նյարդայնանում են, որ Ծառուկյանը զանգում, հանդիպում է Նիկոլ Փաշինյանին։ Մի քննարկման ժամանակ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասել է․ «Մենք պիտի հասնենք նրան, որ Ծառուկյանը զանգի միայն Լիլիթ Մակունցին, չհամարձակվի կապվել վարչապետի հետ»։ Շատերը համաձայնել են նրա ասածին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930