Երեկ Սամվել Բաբայանն սկսեց գործընթացը. ՀՀ իշխանությունը մտահոգություններ ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ տասը տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ նախատեսում է Ղարաբաղում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։ Գործընթացը ձգձգվեց:

Երեկ Բաբայանն արդեն սկսել է այդ ստորագրահավաքը, որպեսզի Սահմանադրության մեջ կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ում հաշվառված քաղաքացիներին Արցախում առաջադրվել նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:

Բացի նրանից, որ հայաստանյան իշխանությունները բավականին վատ են վերաբերվում Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվացմանը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասով էլ մտահոգություն ունեն, քանի որ անհանգստանում են, թե դրանով հիմքեր կստեղծվեն ոչ միայն Սամվել Բաբայանի, այլեւ ընդհանրապես ՀՀ-ից այլ առաջադրումների առումով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս