ԱԺ-ում հերթական պարգեւավճարն են բաժանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռեւս հոկտեմբեր ամսին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պարգեւավճարների հարցով դիմել է Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ԱԺ ղեկավարությունը շարունակում է պարգեւավճարներ բաշխել։ Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել, համաձայն որի՝ որոշել է․ «ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»։ Ի դեպ, կարգադրության մեջ, սովորության համաձայն, հավելվածները տեղադրված չեն, եւ անհայտ է գումարի չափը։

Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ երեկ մեզ տեղեկացրին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար։ Հիշեցնենք․ «Հայաստան» խմբակցության դիմումում ամբողջությամբ վիճարկվում է պետական քաղաքական պաշտոնյաների (ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, նախարարների տեղակալներ, պատգամավորներ) պարգեւատրման համակարգը»:

Տեսանյութեր

Լրահոս