Քաղաքական նոր ֆորմատը միս ու արյուն է ստանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 30-ին գրել էինք, որ մի խումբ ակտիվ ընդդիմադիր գործիչներ քննարկում են նոր քաղաքական ձեւաչափ ձեւավորելու հարցը` շաբաթը մի քանի անգամ հավաքվում են, հիմնականում՝ Նարեկ Սամսոնյանի գրասենյակում:

Ներկա են լինում ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը եւ այլք: Սակայն նշվածներից մի քանիսը շտապեցին հերքել լուրը` հավատացնելով, որ այդ հանդիպումները պատահական են եղել, ոչ մի ծրագիր չկա։ Անցավ մի քանի ամիս, եւ մեր նշած ձեւաչափը կարծես միս ու արյուն է ստանում: Նշված անձինք հրապարակային քննարկումների են մասնակցում, որոնք, որպես կանոն, ընթանում են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սյուիթ» հյուրանոցային համալիրում:

Երեկ էլ նման քննարկում է կայացել․ «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» թեմայով, Նաիրա Զոհրաբյանի ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին արդեն մշտապես մասնակցող հյուրերի ցանկ կա: Այդ կազմում հիմնականում մեր թվարկած գործիչներն են։ Երեկ մասնակցել են նաեւ Արմեն Աշոտյանը, մեկնաբան-հաղորդավար Դավիթ Սարգսյանը եւ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։