Ցեմենտի ներմուծման արգելքը հետաձգվում է. «Ժողովուրդ»

Ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցեմենտի ներմուծման արգելքը երրորդ երկրներից երկարաձգվում է 6 ամսով, որն իրականացվում է լիցենզիաների հիման վրա: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել:

«Ըստ նախարարության՝ արգելքի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 701 հազար 800 տոննա ցեմենտ, իսկ աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 15.1 տոկոս:

Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 27-ին տեղական ցեմենտ արտադրողների մոտ դժգոհությունները մեղմացնելու նպատակով Կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ 2021թ. ապրիլի 8-ն արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան իսկ ապրիլի 1-ին ընդունեց որոշում՝ ներմուծվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար սահմանված տուրքերը բարձրացնելու վերաբերյալ: Հիմա, փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է կառավարությանը եւս վեց ամսով արգելել ցեմենտի ներմուծումը»:

Տեսանյութեր

Լրահոս