Փոխվարչապետը կա՛մ չի տեսել, որ Աննա Հակոբյանը ողջ տեղեկությունները չի ներկայացրել, կա՛մ պարզապես վախեցել է մերժել սեփական շեֆի կնոջը ու հաստատել է թերի հայտը: Սա առաջին անգամ չէ, որ թավշյաներն աչք են փակում Աննա Հակոբյանի արարքների վրա: 2019-ին Աննա Հակոբյանը, խախտելով «Հիմնադրամների մասին» օրենքը, չհրապարակեց նվիրատուների անունները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեռ մայիսի 10-ին հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի շրջանի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվի Ադրբեջանին:
«Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը, նրանց ոչ միայն պարգեւավճարներ են խոստանում, այլեւ ուղարկում են, այսպես կոչված, «հանգստի»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։ Նա մանրամասն տեղեկատվություն է պահանջել փողոցային բողոքի ակցիաների ընթացքի, այդ իմաստով օպերատիվ իրավիճակի ու հնարավոր զարգացումների հետ կապված, հարցրել է, թե որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի և որքանո՞վ են ուժերը բավականացնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ազատվել է աշխատանքից Volo ընկերությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էսպրեսո-սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված եւ չգազավորված ջուր, հեռուստացույց… սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածուն:
Իշխանությունները, ընդդիմության ակցիաներին զուգահեռ, նորից սկսել են կիրառել քրեական գործիքները` այս օրերին ԱԱԾ են կանչում 2020 թ. նոյեմբերի 9-10-ին ԱԺ շենք ներխուժելու եւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքերով հարուցված գործերով անցնող ընդդիմադիրներին, հարցաքննում։
Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, հայտնի է նաեւ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ակտիվորեն քննարկում են ընդդիմությանը, ավելի կոնկրետ՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին տարբեր գործիքակազմերով «պատժելու» հնարավորությունները։
Երեկ ընդդիմությունն անսպասելիորեն հայտնվեց Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ գրեթե մեկ ժամ փակեց շենքի ելումուտը։ Քաղաքապետարանի աշխատողները պատուհաններից հետեւում էին ակցիային։
Հատկապես վերջին օրերին ԱԱԾ-ն խոշորացույցի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչներին։ Մենք գրել էինք, որ մեր լրատվամիջոցի լինքով գաղտնալսման ծրագրեր են ուղարկում ընդդիմադիր գործիչներին, խոսքը իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի մասին է, որով իշխանությունը փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին և ոչ միայն։
Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաները ոչ միայն հայկական, այլև ռուսաստանյան ու արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են:
Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, ասաց նաեւ, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանեց նա։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ նիստին ներկայացած ՔՊ-ական պատգամավորները երեկ բերանները ջուր էին առել եւ ասելիք չունեին հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներին, որոնք արդեն մոտ մեկ շաբաթ է՝ պահանջում են իշխանությունների հրաժարականը։
Ապրիլի 17-ից Երեւանի Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը սկսեց շուրջօրյա պայքար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մայիսի 1-ից փակ է Երեւանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը, եւ արդեն չորս օր է՝ առավոտից մինչեւ կեսօր, պարալիզացված են մայրաքաղաքի եւ Հայաստանի մի շարք մարզային ճանապարհներ:
Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը:
80-ականների զենքերի ամոթալի էջը փակված է», «80-ականների զենքի էջը փակում ենք». երկու մտքի հեղինակն էլ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է: Առաջին հայտարարությունն արել է պատերազմից առաջ՝ 2020-ի հունվարի 20-ին, երկրորդը՝ պատերազմից հետո՝ 2021-ի մայիսի 5-ին:
ՔՊ-ական պատգամավորները, ավելի ճիշտ՝ հանրությանը ծանոթ դեմքերը, արդեն մի քանի շաբաթ է՝ խուսափում են հանրային վայրերից, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ այցելելուց՝ վախենում են, որ ընդդիմադիրների ու նրանց աջակիցների թիրախում կհայտնվեն, ինչպես իրենց աջակիցները՝ Արմեն Մարտիրոսյանը, Սոս Ջանիբեկյանը հայտնվեցին։
ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցը ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի. իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից:
Երեկ ՔՊ-ական պատգամավորներն ԱԺ-ում հայտարարությունների ժամը նվիրեցին ընդդիմադիրներին, ավելի ճիշտ՝ զբաղված էին նրանց մրոտելու, սկսված պայքարը վարկաբեկելուն ուղղված հակաթեզեր տարածելու գործով։ Օրինակ, թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե ՀՀ 2-րդ նախագահի որդին թիկնապահների ու ֆիթնես մարզիչի հետ է փողոց փակում։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները ձեւավորվելուց հետո ասես տեղում դոփում են:
Տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունը Pegasus լրտեսական ծրագրով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին եւ ոչ միայն։
«Երեկ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել մի ոստիկանի եւ ցուցարարի միջեւ։ Ցուցարարն իրեն քաշքշող ոստիկանին անվանել է «Նիկոլ», ոստիկանը վիրավորվել է ու հակադարձել․ «Նիկոլը դո՛ւ ես»։
Հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկիններից ոմանք իշխանափոխության հոտ են առել, եւ նրանց կարելի է տեսնել Ֆրանսիայի հրապարակում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ական պատգամավորները 2 օր է՝ Փաշինյանի հրահանգով հրապարակավ հեգնում են ընդդիմադիրներին, ծաղրում պայքարը՝ արձագանքելով Իշխան Սաղաթելյանին, ով հայտարարել էր, որ ՔՊ-ական պատգամավորները գերի են Փաշինյանի ձեռքում, ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ այդ անհոգ վիճակն ու արտաքուստ հանգստությունը թվացյալ են։
Որքան բողոքի ակցիաները ավելի մեծ թափ են ստանում, այնքան ջղագրգիռ են դառնում քպ-ականները: Նրանցից ոմանք ընդդիմության ու ակցիաներին մասնակցող քաղաքացիների մասին այնպիսի բառապաշար են կիրառում, որ նույնիսկ «ծանր վիրավորանք» հոդվածը կարող է քիչ լինել:
Երեկ ողջ օրը ոստիկանություն էին բերման ենթարկում մարդկանց։
«Երեկ օրվա ընթացքում շարունակվում էին անհնազանդության խաղաղ ակցիաները, փակվում էին մի շարք փողոցներ, անցկացվում էին տարբեր ակցիաներ:
Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան։ Ընդդիմությունը, որն արդեն մի քանի շաբաթ է՝ փողոցում է, ըստ ամենայնի, չի մասնակցի քառօրյային։ Թեեւ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ ամբիոնն օգտագործեն պայքարի կոչեր հնչեցնելու համար։