«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի իշխանական ֆրակցիան՝ իր նիկոլական պատգամավորներով, այս տարի լիուլի օգտվեց բյուջեի ընձեռած հնարավորություններից։ Նրանք, ովքեր ժամանակին կերազեին անգամ Աղվերանում պիկնիկի մասին, այսօր «ՀՀ հպարտ քաղաքացիների» վճարած հարկերի հաշվին ճամփորդում են էկզոտիկ երկրներում եւ լուրջ դեմքով փողկապավոր հանդիպումներ ունենում տարատեսակ պաշտոնյաների հետ, որոնց անգամ հեռուստացույցով չէին կարող մոտիկից տեսնել։
Թերթը տեղեկացավ, որ, բացի ՔՊ-ական պատգամավորներից, հյուրերի թվում են եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Օրերս խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվեց ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահի որոշումը, որը որոշ ժամանակ անց անհետացավ: Հետո թեպետ հայտարարվեց, որ գործընթացն «օրենքի պահանջ է և չի կարող չլինել», ի վերջո, իշխանությունը որոշեց, որ այդ գործընթացն ավարտին չի հասցվի, քանի որ «հարգում են ժողովրդի քվեն»:
«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ԱՀ իշխանությունները նախատեսում են դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել։ Տեղեկությունների համաձայն, առանցքային փոփոխության ենթակա հարցերից մեկը վերաբերում է նախագահի ընտրության կարգին։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երևի թե պատմության մեջ կմնա ոչ միայն որպես խայտառակ պարտության խորհրդանիշ, այլև որպես աննախադեպ մահաբեր իշխանություն: Չորս տարում նրանք երկրին բերել են միայն մահ, ավեր, վիշտ ու ցավ: Ցավալի օրինակները չթվարկենք, դրանք բազմաթիվ են՝ սկսյալ մեր հազարավոր նահատակվածներից մինչև ավտովթարի զոհ դարձած հղի կին և այլն
«Կապանում «Քաղպայմանագրի» խորհրդի ընտրությունից հետո անցած շաբաթ կրքերը բորբոքվել են։ Մենք քանիցս գրել ենք, որ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար կենաց-մահու պայքար էր տանում ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկության շնորհիվ մեծ հույսեր ուներ, որ Կապանի համայնքապետ է դառնալու, իսկ դա չստացվելուց հետո` ՔՊ խորհրդի նախագահ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա մայիսի 18-ից գտնվում էր կալանքի տակ։ Նրան կալանավորելու որոշում էր կայացրել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նաեւ Ավետիք Չալաբյանին, Մամիկոն Ասլանյանին, Միկա Բադալյանին, Նարեկ Մանթաշյանին էր կալանքի սանկցիաներ տվել։
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը՝ մասնավոր անձին հինգ միլիարդ դրամով վաճառվելուց հետո։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հաստատեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը։ Դրանով հրաժարվում են, այսպես կոչված, «Սաշիկի արագաչափերից», որոնք, իրականում, Սաշիկինը չէին, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը։ Եվ նա հենց այդպես էլ բնութագրեց, որ դրանով ավարտվում է «Սեքյուրիթի դրիմի» դարաշրջանը։
«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության դեպք էր բացահայտվել: «Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել, թե ով է ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող կինը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, ընդ որում՝ առանց դատարանի որոշման։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»՝ Տաթեւիկ Ռեւազյանից։ Նա հունիսի 13-ին հրաժարական տվեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարվում է ավարտված, սակայն երեկ կրկին հայտնվել էր կառավարությունում՝ մասնակցում էր վարչապետի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկվում էին «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզկենտրոնում այժմ էլ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու համար են իշխանավորները ներքին պայքար մղում՝ փորձելով մեկը մյուսին ապացուցել, որ հենց իր խոսքն է անցնելու:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Զինված ուժերի ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի վաղ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր։ Ասրյանն այն գեներալներից է, ով 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի փետրվարին, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ խառնաշփոթ է, որը պայմանավորված է նոր գլխավոր դատախազի նշանակման մասով։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին։ Մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո հետ են վերադարձրել։ Մեզ ասացին, որ նրա նկատմամբ նաեւ բռնություն է կիրառվել։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ռուսական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում էր տեղեկություն, թե ԱՄՆ-ը հարավկովկասյան նոր գրանտային ծրագրի շրջանակներում պատրաստվում է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների՝ մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման ծրագրի նպատակով։ Հատկանշական է, որ դասընթացը պատրաստվում են անցկացնել այն ոլորտներում, որոնք ներառում են, այսպես կոչված, «առաջնորդական որակների զարգացումը», ինչպես նաև տարածաշրջանի «երիտասարդների միջև երկխոսության» հաստատումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի: ՔՊ-ն ընդամենը նրանց վախեցնելու համար է ինչ-որ քայլեր անում՝ լավ իմանալով, որ չի կարողանալու բոլորին զրկել մանդատներից:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաճախ ենք հանդիպում գովազդների, երբ հեռվից տեսանելի, մեծ տառերով ու թվերով գրված է լինում՝ զեղչ, ասենք, 70 տոկոս: Մարդիկ ոգևորված մոտենում են և նկատում կամ հետո պարզում, որ խոսքը եղել է «ՄԻՆՉԵՎ 70 տոկոս»-ի մասին, իսկ «մինչև» բառը գրված է շատ փոքր տառերով: Հայաստանի կառավարությունն էլ է այդ մեխանիզմով գործում: Օրինակ՝ երկու օր է իշխանությունները ինտենսիվ տարածում են լուրը, թե 2023 թվականին կենսաթոշակները կբարձրանան 6000 դրամով:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը։ ՔՊ-ում հակված են ձիով հերթական պառակտիչ քայլն անել` զրկել ոչ թե բացակայությունների թույլատրելի շեմն անցած բոլոր 33 պատգամավորներին, այլ նրանցից միայն 10-14-ին, որոնք ամենաակտիվ պայքարողներն են եւ իշխանությունների սուր քննադատները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած հայաստանյան պատվիրակությունը եվրոպացի գործընկերներին կուլիսներում 3 առաջարկ է արել՝ հայանպաստ քայլերի եւ հայտարարության, մասնավորապես՝ գերիների վերադարձին վերաբերող։
«Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցություն է եղել, որի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը բարձրացրել է կաբինետներում նստած զիվորականների մասին հարցը՝ ասելով, որ այսուհետ կաբինետում նստած զինվորական չի լինելու, ու բոլորը պետք է գնան սահման: «ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ այս փոփոխություններին զուգահեռ չեն պատրաստվում լռել եւ նախարար […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ օգոստոսին մրցույթ կհայտարարվի Լաչինի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարության համար, տենդերը շահած ընկերությունը կստանձնի 8 կիլոմետրանոց հատվածը կառուցելու աշխատանքները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան եւ պարզելով, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում, արցունքաբեր գազ էին կիրառել ու բերման ենթարկել։ Էդգար Պետրոսյանը, ըստ պարեկների, չէր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, դիմադրել էր, ուստի նրան ուժով բերման էին ենթարկել։
«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվեց ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշումը, որը որոշ ժամանակ անց անհետացավ: Սակայն սա բոլորովին էլ չի նշանակում, թե ՔՊ-ականները «զադնի են դրել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որը բազմաթիվ մասնագետների և քաղաքացիների շրջանում մի շարք հարցեր է առաջացրել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ ի սկզբանե ոչ թե քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին պետք է պարտադրեին անկանխիկ գործարքներ կատարել, այլ դարձնեին դա կամավոր:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ-ն առաջարկում է «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» և «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլել` ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: Դրա կազմում կընդգրկվեն նաև «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի ներքո գտնվող ևս 3 ստեղծագործական խումբ` «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական […]
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։