Թուրքիայի նախագահականի ներդրումային գրասենյակի ղեկավար Ահմեդ Բուրաք Դաղլըօղլուն հայտնել է, որ ամերիկյան ընկերությունների ներդրումները Թուրքիայում գերազանցել են 15 մլրդ դոլարը։ Նաև հավելել է, որ թուրքական ընկերությունների կատարած ներդրումներն էլ ԱՄՆ-ում կազմում են 12 մլրդ դոլար։
Ուկրաինայի հանձնվելիք 10-12 լրացուցիչ Patriot համակարգեր կապահովեն մեր կյանքն ու անիմաստ կդարձնեն պատերազմը Պուտինի համար: Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հայաստանը դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը միանում է հիմնարար իրավունքների պաշտպանության համերաշխության կոչերին:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանն այն կարծիքին է, որ սիրիական զարգացումներից շահում է Իսրայելը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի համար շատ ու շատ կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը:
«Թուրքիան այս մեծ հարձակումից առաջ փորձում էր մեղմացնել իր հարաբերությունները քրդերի հետ՝ հույս ունենալով, որ այս հարձակումը կհաջողի։ Այժմ, երբ այս հեղաշրջումը հաջողվեց Սիրիայում, Թուրքիան շատ ավելի ուժեղ դիրքերում է և կարիք չունի քրդերի հետ ավելի մեղմ, հանդարտ քաղաքականություն վարելու, ուրեմն պատերազմական դրությունը շարունակվելու է»,- հավելեց նա։
Ռուս փիլիսոփա, իշխանամետ հայացքներով քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և այդ համատեքստում մեղադրանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Մենք ցանկանում ենք, որ այս պատմական հնարավորությունը պսակվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։
Իսրայելի ռազմածովային ուժերն անցյալ գիշեր ոչնչացրել են սիրիական ռազմական նավատորմը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի համահիմնադիր, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի առաջխաղացումը դեպի սիրիական տարածք, ինչը խախտում է 1974 թվականին ստորագրված Ուժերի դեսեգրեգացիայի համաձայնագիրը։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում վերջին օրերի իրադարձությունները շահագրգիռ կողմերին ստիպում են շատ բան վերաիմաստավորել և գիտակցել։ Երկու շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցվող երկիրը գրեթե առանց կռվի հանձնվեց զինյալներին՝ դա անելով 13 տարվա արյունալի քաղաքացիական պատերազմից հետո, որը պետք է ինչ-որ բան սովորեցներ, առաջին հերթին՝ հենց սիրիացիներին, ովքեր պայքարում էին ապագայի համար, առանց վախի ապրելու իրենց իրավունքի համար: Բայց կարծես երկար տարիների դասը չի նպաստել ապագայի համար:
Լիբանանի առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ Լիբանանը չպետք է դառնա անվտանգ ապաստարան սիրիացի պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Եվ շատ հնարավոր է, որ Հայաստանին այս տեսակ «սիրաշահումը» իր քաղաքական նպատակներն ունի: Իսկ գուցե պարտավորեցնող մրցանա՞կ է, կամ զուտ ԱՄՆ հեռացող վարչակազմի երախտագիտությո՞ւնը: Ժամանակը ցույց կտա:
«Орешник»-ի բավարար քանակությունը գործնականում վերացնում է միջուկային զենք օգտագործելու անհրաժեշտությունը։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն չի խստացնում իր միջուկային դոկտրինը։ ՌԴ-ն բարելավում է այդ դոկտրինը։ Ըստ ՌԴ նախագահի՝ մեծ հաշվով, այժմ պետք է կատարելագործել ոչ թե միջուկային դոկտրինը, այլ «Орешник»-ը»:
Դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ռոբերտ Գերշներին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ֆրանսիական բանակին:
«ՔՊ»-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի զննությամբ իբրև հայտնաբերված՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ նախաձեռնելու մասին դատախազության հայտարարությամբ բացահայտվեց հանցագործությունների մի ամբողջ շղթա, որի առանցքում Նիկոլ Փաշինյանի սուտն է։
1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանը իրենց հանձնելու է Ալիևին։
ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը չի բացառում փոխգործակցությունը այլ երկրների հետ: Այս մասին ասել է կազմակերպության Փորձագիտական խորհրդի ղեկավար Վիկտորյա Պանովան՝ Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացներին» թեմայով քննարկման շրջանակներում։
Սիրիայում Ասադի կառավարության անսպասելի ու արագ անկման ֆոնին, երբ համաշխարհային քաղաքական «խաղատախտակն» էական փոփոխությունների է ենթարկվում, Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իր անփոփոխ տրամաբանությամբ շարունակվում է և նույնիսկ ավելի ինտենսիվ։
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Նյու Դելի:
Գաղտնազերծված փաստաթղթեր
Ալ Բաշիրը նախկինում աշխատել է որպես զարգացման և հումանիտար հարցերի նախարար Իդլիբում գտնվող Սիրիայի փրկության կառավարությունում:
Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Նոր հրապարակված կադրերում երևում են՝ շենքի նկուղներից հատուկ տոպրակների մեջ դուրս բերվող նեխած դիեր:
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մկտարյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը՝ ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցչական մարմին, դեռևս 2023 թվականի հուլիսի 27-ին միաձայն ընդունած Ուղերձով դիմել է համաշխարհային հանրությանը, ՄԱԿ անդամ պետություններին՝ կոչ անելով հանուն փրկության (Remedial Recognition) ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները և այլ միջազգային […]
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Սիրիայում տեղի ունեցող գործընթացները Թուրքիայի և Իսրայելի կողմից են մտածվել և իրագործվել:
Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։ Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից՝ ապաստան ստանալով Մոսկվայում։