ԱԳ փոխնախարարն ու ՀՀ-ում Ավստրիայի դեսպանն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

Դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ռոբերտ Գերշներին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ընդլայնմամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի, տեխնոլոգիաների ոլորտներում արդյունավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված հայկական կողմից ձեռնարկվող քայլերին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031