Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել զրպարտության հերքման պահանջով

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական հարթակից։

Նա պահանջում է Քալաշյանին հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցել 6 մլն դրամ։

Հայցադիմումում նշված է, որ Դավիթ Քալաշյանը 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 տեղադրել է տեսանյութեր ու հրապարակումներ, որտեղ ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցեր՝ տարածելով և ներկայացնելով սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։

Մասնավորապես` հրապարակումներից մեկում գրել է, թե իբր շուտով կարևոր բացահայտումներ է անելու Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության մասին, թե «ինչ են արել «Իրենց ձևով» հայերի գլխին, և փաստերով»։

Հայցադիմումը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 5-ին և դեռևս չի մակագրվել։

Տեսանյութեր

Լրահոս