
Ադրբեջանը հետապնդում է շվեյցարահայ հայտնի գործարարին Ղարաբաղում գործունեություն ծավալելու համար

Ադրբեջանն իր ուշադրության կենտրոնում է պահում Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սերմաքեշի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը: Այս մասին ադրբեջանական Trend գործունեությանը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Շվեյցարիային հարցում է ուղարկել այդ քրեական գործի շրջանակում, այդ «համատեքստում կատարվում է նամակագրություն համապատասխան կառույցների միջև», տեղեկացրել է Գաջիևը:
Ադրբեջանը շվեյցարահայ գործարարի և նրա գլխավորած Franck Muller ընկերության դեմ քրեական գործ է հարուցել Ղարաբաղում «անօրինական տնտեսական ու այլ գործունեություն ծավալելու» մեղադրանքով: