Բաժիններ՝

«Ոչ ոք չի կարող կանգնեցնել սերը». Սամանտա Փաուերն անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Վերջինս միջոցառումից լուսանկար է հրապարակել, որտեղ պատերված են Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) խնամքի տան և Rema հիվանդանոցի աշխատակից Մարգարիտ Բարանկիցեն և հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: Հիշեցնենք, որ միջոցառմանը Մարգարիտ Բարանկիցեն արժանացել է «Ավրորա» մրցանակին:

«Նա ապաստան է տրամադրել 30 հազար երեխայի: Ոչ ոք չի կարող կանգնեցնել սերը»,- գրել է Սամանտա Փաուերը՝ գրառմանը կցելով #AuroraPrize հեշթեգը
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կարևորել էր Մարգարիտ Բարանկիցեի արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը:

Մրցանակի դափնեկիրն ստացել է 100.000 ԱՄՆ և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական երեք կազմակերպություններին։ Դրանք են Լյուքսեմբուրգի Մեծ դքսի և Մեծ դքսուհու, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» և «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամները:

Հիշեցնենք, որ The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս