
Ռուսաստանը 850 մլն եվրոյով կվերականգնի Սիրիայի էներգետիկ ենթակառուցվածքը

«Ռուսաստանը Սիրիայում կանցկացնի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև վառելիք կմատակարարի սիրիական էլեկտրակայաններին»,- RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Խալիքին:
«Ռուսական կողմը արձագանքել է ենթակառուցվածքների վերականգնման գաղափարին, ինչի հետ կապված ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր ռուսական կողմի հետ, որոնց թվում կան 600 միլիոն եվրոյի և 250 միլիոն եվրոյի համաձայնագրեր»,- ասել է նա:
Սիրիացի նախարարի խոսքով՝ երկրի էլեկտրակայանների կեսից ավելին ներկայում չի գործում, քանի որ դրանց համար վառելիք չկա:
«Սակայն, չնայած այն բանին, ինչի միջով անցավ Սիրիան, այն կարողացել է պահպանել ենթակառուցվածքը: Մնացել է հյուսիսը՝ Ղամիշլին ու հարավը՝ մինչև Դերաան միացնող ցանցը: Էլեկտրականությունը մինչ օրս մատակարարվում է: Սակայն էլեկտրականության արտադրությունը հիմնվում է վառելիքի վրա, իսկ նավթային ոլորտը ենթարկվել է ավելի շատ ահաբեկչության, քան էլեկտրաէներգիայի ոլորտը»,- ասել է Ալ-Խալիկին: