Թուրքիայի նախարարների նոր կաբինետի առաջին նիստը կվարի Էրդողանը. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվարի նախարարների նոր կաբինետի նիստը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Էրդողանի աշխատակազմին:
Որպես օրենք՝ Թուրքիայի կառավարության նիստն անցկացվում է վարչապետի նախագահությամբ: Թեև Թուրքիայի նախագահը, համաձայն երկրի Սահմանադրության, իրավունք ունի վարել կառավարության նիստը, սակայն թուրքական քաղաքական ավանդույթի համաձայն, դա ավելի վաղ տեղի էր ունենում միայն արտակարգ իրավիճակների դեպքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Փորձագետների կարծիքով՝ այն, որ Էրդողանը կվարի նոր կառավարության նիստը, ցույց է տալիս Թուրքիայի նախագահի դերի ուժեղացումը նոր վարչապետի պայմաններում, որը Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչներից է: