Բաժիններ՝

Վանում պայթյունի հետևանքով 6 թուրք զինծառայող է սպանվել

6 զինծառայող է սպանվել և 2-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի Վան նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, որը տեղադրված է եղել ճանապարհի մոտ:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ պայթյունի հեղինակները «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալներն են: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին 5 զոհի մասին:
«Մայիսի 24-ին՝ ժ. 17.00-ի սահմաններում Վան նահանգի Չալդըրան-Աղր ճանապարհին PKK-ի անջատողականներն այրել են 10 բեռնատար: Դեպքի վայր ժամանած զինվորականների զրահապատ մեքենան պայթեցվել է ահաբեկիչների կողմից»,- ասված է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Նշվում է, որ կատարվում են քուրդ զինյալներին հայտնաբերելու ու ոչնչացնելու գործողություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031