Դրա համաձայն` երկու երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստանում կամ Ռուսաստանում 30 օր մնալ առանց գրանցման:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ:
Լատվիայի գլխավոր նպատակներից մեկը ԵՄ-ի ու Բելառուսի միջև երկխոսության հաստատումն է:
Ն.Փաշինյանը մեզ հետ զրույցում` հարցին, թե ինչո՞ւ Գ.Ջհանգիրյանը պաշտպանեց իշխանական տեսակետը, նշեց, որ այդ հարցը շատ երկար պատասխան ունի և իր ու ՀԱԿ-ի հարաբերությունների տիրույթում է. «Ես իմ բոլոր ելույթների բոլոր կետերը ներառել եմ: Եթե Ջհանգիրյանը դա, կներեք, չի հասկացել, իր խնդիրն է: Եվ եթե վատ նախագիծ է գրվել, Ջհանգիրյանը 2012-ից ԱԺ-ում է, թող գրագետ գրի, բերի: Եվ ես չեմ քննարկի, թե էդ նախագծի մեջ տառասխալներ, իրավական կամ այլ սխալներ լինեն, կստորագրեմ: Իր արած որևէ բան հանձնաժողովից էն կողմ անցե՞լ է, ինչո՞ւ են անում:
Փաստաթղթի ստորագրմանը ներկա են գտնվել Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարները, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Այցի մասին նախապես որևէ բան չի հայտարարվել:
«Իշխանության և ընդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը… ու կունենանք համընդհանուր որակի աճ… ու ամեն հարցում… հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին…»:
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը:
Հակառակ դեպքում, եթե էներգետիկան չզարգանա, ապա 3-4 տարի անց մենք կհայտնվենք լուրջ խնդիրների առջև:
«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ: Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ:
«Քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է ՀԱԿ խոսնակի տարածած հաղորդագրության մեջ:
Մարդկանց մահվան պատճառ են դարձել ոչ միայն ցրտահարությունը, այլև` մերկասառույցի պատճառով գրանցված ՃՏՊ-ները:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է շփման գծում իրավիճակի սրման մասին:
Հիվանդության բռնկման դեպքեր գրանցվել են նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում:
Մարտից Ուկրաինայում բնակչության համար 40 տոկոսով աճելու է էլեկտրաէներգիայի սակագինը:
Գլխավոր դերը բաժին է ընկել ամերիկացի հանրահայտ կինոդերասան Գոդոն Լևիթին:
Դուք կարող եք ստուգել, որ ես Պուտինի կողմից Ուկրաինայի վրա հարձակվելու մասին խոսել եմ դեռևս 2008 թվականին:
Ռուսաստանը մշտապես ադեկվատ պատասխան կտա արտաքին ճնշմանը:
Ակնհայտ է, որ անցած մեկ շաբաթվա իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում առաջացել է վակուում: Ո՞վ կամ ովքե՞ր են լցնելու այդ վակուումը: Հասկանալի է, փորձելու են բոլորը, այդ թվում՝ իշխանությունը՝ «կառուցողական ընդդիմությամբ» քաղաքական դաշտը լցնելու իր ցանկությամբ:
Այսօր ամբողջ աշխարհում կարծիք ձևավորողը ԶԼՄ-ներն են. ինչ կոնտեքստում ներկայացնեն, այդպես էլ կընկալվի ժողովրդի մեծամասնության կողմից: Ներկայիս պայմաններում բավականին հեշտ է ինչ-որ հարցի կամ որևէ անհատի անվան շուրջ մի քանի ժամում կարծիք ձևավորել՝ շատ հաճախ այդ նույն մի քանի ժամում խորտակելով մի քանի տասնյակ տարիների գործը:
Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը:
Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջարկները ներկայացված են այդ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում։ Ինչպես բազմիցս նշել ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստ է այդ առաջարկությունների հիման վրա շարունակել հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները։
«Եռյակն է իրենից դուրս եկել, ինքը եռյակից դուրս չի եկել, եռյակն ինքն իրեն պառակտել է, Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր խոսքին»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ սպասում էր նա արդյոք, որ Ր. Հովհաննիսյանը դուրս կգար ոչ իշխանական եռյակի կազմից, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Երևի նստել՝ խոսել են, գողական հարթության վրա, որ պետք է մենք իրար չվիրավորենք, մենք լավ ընկերներ ենք եղել: Եվ ընդամենը գողական այդ «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել: Ոչ մեկը տեղյակ չէ՝ ինչ կատարվեց: Հնարավոր է նաև, որ վախեցրած լինեն, որ կարող է՝ տնով, տեղով, ազգությամբ վերացնեն, որ քաղաքականությամբ զբաղվի, սա էլ է հնարավոր»:
Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ անցյալ կիրակի օրը շատ ուրախ օր էր իր համար. «Որովհետև առաջին անգամ էր, որ եռյակ կոչվող երեք ուժերի համագործակցությունը վերջապես կոնսենսուսով ունեցավ որոշում: Իրար աչքերի մեջ նայեցինք, ձեռք սեղմեցինք, իրար սխալները ներեցեինք և ասացինք, որ ժողովուրդը պահանջում է միասնություն, և մենք պետք է փետրվարի 20-ին արցախյան պայքարի այս տարեդարձին բոլորով հավաքվենք այստեղ այս ժամին: Հրաշք: Մնացածը չեմ մեկնաբանելու, և ինձ մոտ որևէ չարություն չկա, բայց ուզում եմ ասեմ, որ դուք էլ իմանաք, որ անցյալ կիրակի ինձ համար հրաշալի օր էր»:
«Մեծ հաշվով՝ պարոնայք Սարգսյանն ու Քոչարյանն են սահմանել այս փոքրիկ թյուրիմացությունը հաղթահարելու հնարավորությունն ապահովող պայմանները՝ պարոն Ծառուկյանը շնորհազրկվեց, իսկ իր անվան շուրջ կառուցված առասպելաբանությունն էլ հօդս ցնդեց, սակայն ԲՀԿ-ն կարող է շարունակել կատարել թիվ երկու քաղաքական ուժի դերը և արդեն առանց ՀԱԿ-ի կամ «Ժառանգության»: Ու թող որևէ մեկը չասի, որ կատարվածն անակնկալ էր՝ բոլորը զգուշացվել են ուղիղ երկու տարի առաջ»:
Ջեմիլ Չիչեքն «ահաբեկչական կազմակերպություններ» է անվանել ASALA-ին ու PKK-ին, «Իսլամական պետությանը» և «Բոկո Հարամին»` փորձելով «հավասարության նշան» դնել նրանց միջև:
«Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, թե ով է Գագիկ Ծառուկյանը, և ինքն էր տարիներ առաջ Գ. Ծառուկյանին դասում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շարքին, ովքեր, ըստ նրա, երկիրը կործանողներն էին: Այս տարիների ընթացքում Գ. Ծառուկյանի բնույթը չի փոխվել: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը նրա հետ կապված ինչ-ինչ հույսեր ունի, այնինչ դրանք օդի մեջ բաներ են, մանիպուլյատիվ են»: