![](/banners/BeFunky-design.jpg)
«Թալիբան» շարժումն անվանել է նոր ղեկավարի անունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/151218164759_afghan_taliban_fighters_624x351_ap_nocredit.jpg)
«Թալիբան» շարժումն իր հայտարարության մեջ խոստովանել է Մուլլա Մանսուրի մահվան փաստն ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ու հրաարակել է իր նոր ղեկավարի անունը, հայտնում է BBC-ն:
Թալիբներն իրենց հայտարարության մեջ առաջին անգամ խոստովանել են Մանսուրի մահվան փաստը: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էին աֆղանական հետախուզությունը, Պենտագոնն ու շարժման դաշտային հրամանատարներից մեկը:
Շարժման նոր առաջնորդը Խայբատուլլա Ախունզադան է՝ Մանսուրի տեղակալը, որը պատասխանատու էր շարիաթական դատարանների համար: Նրա տեղակալներ են նշանակվելու Քաբուլում մահաբեր պայթյունների անցկացման համար պատասխանատու Սիրաջուդդին Հաքանին ու շարժման՝ անցած տարի սպանված ղեկավար Մուլլա Օմարի որդին՝ Մուհամմեդ Յակուբը: