Խոսելով օգոստոսի 8-ին Սոչիում սպասվող Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, քաղաքագետն ասաց, որ Ալիևին շատ անհրաժեշտ էր այդ հանդիպմանը ներկայանալ՝ որպես հաղթած պետության նախագահ. «Ճիշտ հակառակը եղավ. Ադրբեջանը կորցրեց այն, ինչ ուզում էր ձեռք բերել: Կանխատեսում եմ, որ մեր նախագահը դա պետք է օգտագործի՝ հնարավորինս մեծ արդյունքով: Ես համոզված եմ, որ որևէ պետություն կամ միջազգային կազմակերպություն չի փորձի իր կամքը թելադրել Արցախի բնակչությանը. անգամ՝ Ռուսաստանը»:
Ներկա դրությամբ Շվեյցարիայի սահմանած պատժամիջոցները տարածվում են 87 մարդու և 20 կազմակերպության վրա:
Աստված մի արասցե, եթե զարգացումներն ավելի խորանան, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս մեր հայրենիքը պաշտպանելու։ Բայց մնացած բոլոր երևույթների մասով կասեմ, որ այստեղ կա նաև որոշակի շանտաժի էլեմենտ, որովհետև իշխանությունն էլ պետք է զերծ մնա այնպիսի քայլերից, ինչպիսիք են օրինակ՝ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, կենսաթոշակայինի էս ձևով կիրառումը և այլն։
Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 117.000 մարդու:
Դիտարկմանը, թե քաղաքական որոշ գործիչների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը Սոչիում կայանալիք հանդիպումից կարող է վերադառնալ կա՛մ պատերազմի վերսկսման մասին բոթով, կամ էլ՝ ազատագրված տարածքները զիջելու մասին որոշմամբ, Ս.Գիմիշյանն ասյպես արձագանքեց. «Չկա՛ նման բան: Միայն հիմարը կարող է նման խնդիր դնել Հայաստանի առջև: Գիտեմ՝ շատ են տարածվում նման խոսակցությունները, թե իբր Հայաստանի վրա այսօր ազդում է Ռուսաստանը, որ «պետք է տարածք վերադարձնես, եթե չէ, ապա վատ կլինի»: Տարածք վերադարձնի, որ ի՞նչ: Մի բան պետք է տան, որ ի՞նչ ստանան: 7 շրջանների վերաբերյալ Միացյալ նահանգների դեսպանն էլ էր խոսում, ինձ համար դրանք անհեթեթ, դատարկ խոսակցություններ են: Խնդիրներն այդպես չեն լուծվում: Սա բազար չի, շուկա չի՝ «արի ես քեզ մի քանի շրջան տամ Ադրբեջան, դու մտի Եվրասիական համագործակցության մեջ»»:
Մասշտաբային նախագծի իրագործման մեկնարկի մասին այսօր Իսմաիլի քաղաքում հայտարարել է Սուեզի ջրանցքի վարչության պետ Մուհաբ Մամիշը:
Պ.Մակեյանը կարծում է՝ ինչքան էլ միլիարդավոր դոլարներ են ներդրվել ադրբեջանական բանակում, բայց էֆեկտիվության, արդյունավետության առումով շատ ցածր մակարդակի վրա է այն. «Չնայած, ինչքան էլ մենք այս եղած ինֆորմացիայով գոհ ենք մեր բանակի գործողություններից, բայց շատ ավելին մենք կունենային, եթե այս որակի իշխանություն չունենայինք, շատ ավելին կլիներ մեր բանակի պատրատակամությունը, եթե Պաշտպանության նախարարության ղեկավարությունը մարտի 1-ին ժողովրդի դեմ դուրս չգար, օլիգարխներ չլինեին գեներալները: Եթե այս բոլորը չլիներ, ապա մենք կունենայինք 90-ականների հոգեվիճակը, ամեն ինչ անհամեմատ լավ էր: Մենք հիմա ունենք մի վիճակ, որ մեր առավելությունից չէ, այլ ադրբեջանցիների թերությունից է»:
Դատախազությունը մանրամասնել է, որ խոսքը գնում է Վրաստանի ՔՕ-ի 333-րդ հոդվածի 3-րդ կետը խախտելու մասին (ծառայողական լիազորությունների չարաշահում):
Ընդհանուր առմամբ խնդիրը ձևակերպվելու է հետևյալ կերպ՝ «Կամ ռուս խաղաղապահներ Լաչինում, կամ պատերազմ»: Ըստ ամենայնի՝ հենց այս երկընտրանք-պարտադրանքն է փոխանցելու Պուտինը Սարգսյանին ու Ալիևին:
Թերթն այս հարցում վկայակոչում է արևմտյան պաշտոնատար անձանց:
Դեմիրթաշի խոսքերով՝ ամենակարևոր հարցը նոր Սահմանադրության ընդունումն է:
Միակ ուժն այսօր, որ կարող է այս հարցում դեր խաղալ, մնում է Ռուսաստանը, իսկ ռուսական քաղաքականությունը, չեմ կարծում, թե փոխվել է: Նրա դիրքը հստակ է՝ սառեցված վիճակում պահել կոնֆլիկտը և մեկ կողմը օգտագործելով մյուսի վրա ճնծում գործադրել:
ԵՄ-ը չի հանդուրժի Ռուսաստանի փորձերը՝ ուղղված ԵՄ-ի երկրներից Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները խոչընդոտելուն:
Ռազմական հավաքների ժամկետը հստակեցնում է Ադրբեջանի ՊՆ-ը, մինչդեռ իրենք ՊՆ-ից չեն ստացել ռեզերվիստների զորակոչելու պատվեր
Բրյուսելում անցկացված` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ արարողակարգային բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ:
«Այլ բան է, որ այդ ջանքերը բավարար արդյունք չեն տալիս գլխավորապես ադրբեջանական կողմի պատճառով: Մյուս կողմից, կարծում եմ, ԵԱՀԿ-ն պետք է ավելի հետևողական լինի խաղաղության պահպանման գործում և իրերն իրենց անուններով կոչի զինադադարի խախտումների ժամանակ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատար Տորալֆ Պիլցը:
Պաշտոնական Փարիզը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հանրահայտ իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորման կապակցությամբ:
«ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին:Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունըհորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական բանակի խոսնակ Փիթեր Լեռները:
Լրջորեն վատթարացել է Լեյլա Յունուսի առողջական վիճակը:
AI-ն Ռասուլ Ջաֆարովին համարում է «խղճի բանտարկյալ»:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի ներկայացուցիչ, Բելգիայում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Նատալի Սաբանաձեն:
HRW-ն ընդգծել է, որ Ջաֆարովին կալանավորելը վկայում է երկրում քննադատների բերանը փակելու ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների փորձերի ուժեղացման մասին:
Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է տարվա ամենաշատ վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել):
Այս մասին այսօր հայտարարել է մրցաշարի գլխավոր դատավոր, գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը:
Ադրբեջանի համար դրական փոփոխություններ կան միայն միջազգային ֆոնին:
Մունը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պայմանավորվածության գալ հրադադարի մասին և զերծ մնալ բռնություններ գործադրելուց:
«Ոչ թախտի տակից ոմանց հոխորտալն է մի բան, ոչ ռազմի դաշտ գնալու մյուսների խանդավառությունը, ոչ էլ երրորդների անհասկանալի խուճապը»: