Մերկելը ԵՄ-ի գագաթնաժողովին ընդառաջ կընդունի Եվրոպայի 8 վարչապետների

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 26-ին եւ 27-ին Բեռլինի մերձակայքում բանակցություններ կվարի ԵՄ-ից իր ութ պաշտոնակիցների հետ՝ Բրատիսլավայի գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում:

Այս մասին հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:Մերկելը օգոստոսի 22-ից մինչեւ 26-ը կայցելի Իտալիա, Էստոնիա, Չեխիա եւ Լեհաստան, ինչից հետո, Զայբերտի խոսքով, վերադառնալով Վարշավայից, օգոստոսի 19-ին Գերմանիայի կառավարության Մեզեբերգ մերձքաղաքային նստավայրում ընթրիքի սեղանի շուրջ հանդիպում կունենա Նիդեռլանդների, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Դանիայի վարչապետների հետ:

«Ընթրիքից առաջ երկկողմ բանակցություններ տեղի կունենան Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Օգոստոսի 27-ին, նույնպես Մեզեբերգի դղյակում, հանդիպում կկայանա Սլովենիայի, Բուլղարիայի վարչապետների, Ավստրիայի կանցլերի եւ Խորվաթիայի վարչապետի հետ»,-հավելել Է նա:

Զայբերտի խոսքով՝ եվրոպական շրջագայությունը եւ բեռլինյան բանակցությունները նվիրված են «Եվրամիության՝ սեպտեմբերի կեսերին Բրատիսլավայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստմանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031