Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վաղը աշխատանքային այցով կայցելի Ֆրանսիա, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանը 14 153 697,82 հազար դոլարի առևտրային գործարքներ է իրականացրել 174 երկրի հետ, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին։
Անկարան Իսրայելում նոր դեսպանի է նշանակել 2010թ. թուրք-իսրայելական հակամարտությունից ի վեր առաջին անգամ։
«Տրամաբանությունը շատ պարզ է` սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս քաղաքկանության մեջ կուսակցական գործիչների դերակատարումը պետք է բարձրանա: Եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն կուսակցության անդամ»:
Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության մեջ կգտնվեն պաշտոնյաներ, որ բարեխիղճ չեն: Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության մեջ կգտնվեն պաշտոնյաներ, որ բարեխիղճ են: Իմ խնդրանքը Ձեզ` տեսեք ավելի շատ բարեխիղճներին»:
«Չեմ կարող ասել: Այս 6 ամսվա ընթացքում կա կոնկրետ լուծելու խնդիր: Եթե այդ ընթացքում կլինեն դրական զարգացումներ, որ հասարակության կողմից լավ կընկալվի, վստահ եմ, որ հնարավորություն կտրվի շարունակելու: Եթե ոչ, կվերադառնանք ի շրջանս յուր և կշարունակենք նույն ոգով: Բայց ոնց որ ապրիլյան պատերազմը և «Սասնա ծռերի» գործունեությունը հստակ պատգամ էր իշխանություններին, որ ժողովուրդն այլևս չի ուզում հանդուրժել նման վերաբերմունքը: Այնպես որ, բաղադրիչները միմյանց հետ կաշխատեն ինչ-որ ռեալ փոփոխությունների ուղղությամբ»:
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից 1 շաբաթ անց երկրում տարբեր տեսակի փոքրամասնությունների հասցեին ողջ երկրում գրանցվել է 437 հարձակում, հայտնում է ամերիկյան ոչ կառավարական Southern Poverty Law Center կազմակերպությունը։
Ամերիկացի պրոֆեսոր Ալան Լիչթմենը, որը 1984 թվականից սկսած գուշակել է ԱՄՆ բոլոր նախագահական ընտրությունների հաղթողներին և կանխատեսել էր նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգների նախագահ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը, նոր կանխատեսում ունի Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին միաձայն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Սիրիայի դեմ պատժամիջոցների սահմանում, ինչպես նաև պատժամիջոցներ են սահմանվելու նրանց դեմ, որոնք նրան աջակցություն են ցուցաբերում, ներառյալ՝ Ռուսաստանի ու Իրանի, հայտնում է TASS-ը։
Վաշինգտոնը դատապարտում է Սիրիայի ռազմական ավիացիայի և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները Հալեպի այն շրջաններին, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո, ամենամյա ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն։
Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը, հայտնում է Life-ը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության հայտնի սենատոր Ջոն Մակքեյնը խորհուրդ է տվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չմեղմացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է սենատորի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ Է համարում Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կողմից ընդունված որոշումները դաշինքի հավաքական ամրապնդման վերաբերյալ, հայտնել է նա լրագրողներին։
Նոր կասկածյալներ կարող են հայտնվել շորթման և կաշառք ստանալու գործի շրջանակում, որով անցնում է ՌԴ տնտեսական զարգացման արդեն պաշտոնաթող նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ աշխարհում սպասվում է կոպիտ, քարանձավային մակարդակի ազգայնականության վերելք։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։
Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի պատին հայտնվել է հերթական հակահայկական գրառումը, հայտնում է «Ակոս» պարբերականը։
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ձևավորել իր վարչակազմը: Որոշ աղբյուրների համաձայն ԱՄՆ հաջորդ պետքարտուղար կարող է նշանակվել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին:
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Նորբերտ Ռյոտգենը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ 2017թ. Անգելա Մերկելը պլանավորում է չորրորդ անգամ մասնակցել Գերմանիայի դաշնակին կանցլերի պաշտոնի համար մղվող պայքարին։
Ուկրաինայի ջանքերով երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեում բանաձև է ընդունվել, որը դատապարտւմ է Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը և կոչ է անում Ռուսաստանին թերակղզի թողնել միջազգային դիտորդներին, հայտնում է TASS գործակալությունը։
Ռուսաստանցիների երկու երրորդը կցանկանար տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նույն պաշտոնին նաև 2018 թվականից հետո։ Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները, հայտնում է Interfax-ը։
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնն իր մրցակցից առաջ էր անցել ընտրողների 1 մլն ձայնով, հայտնում է Politico-ն։
Թուրքիայի Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը ձերբակալվել է:
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին:
Չնայած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են եւ միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, եւ առավել հավանական են համարում Էդմոն Մարուքյանի եւ համանման ուժերի հետ ալյանսը:
Ժամանակին Սերժ Սարգսյանը, խոսելով Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի մասին, ասել էր. «Էնպիսի հայտնի մարդկանց անուններ են տալիս, որ ուղղակի չգիտես ինչ անես»: Հնարավո՞ր է՝ նկատի ուներ նաեւ Սեյրան Օհանյանին, հարցրինք մեր աղբյուրին` հիշեցնելով լրատվամիջոցներում օրերս տեղ գտած արտահոսքը, թե կաթոլիկ եկեղեցու հոգեւորական հայր Անտոնը տվել է նրա անունը։
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ եւ բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանն իր ապագայի վերաբերյալ իշխանությունների հետ փոխհամաձայնության է եկել:
«Այս մասին գրելը վտանգավոր է: Հայոց ցեղասպանության մասին խոսելը մեծ ռիսկ է պահանջում: Դա առնվազն հոգնեցնող փորձառություն կլինի այն մասին, թե ինչպես ես առցանց վիրավորանքներ, սպառնալիքներ ստանում: Մինչև հիմա դա արդիական էր անհատների` ակադեմիկոսների, արտիստների և ակտիվիստների համար: Այժմ այն կարծես սկսում է գործել նաև հոլիվուդյան ֆիլմերի համար»,- գրում է հեղինակը:
Այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպում-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասաց, որ չնայած 8 տարի եղել է անկուսակցական, սակայն մոտ օրերս նա պատրաստվում է դիմել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ անդամակցելու հայտով: