Միհրան Պողոսյանը կարող է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ եւ բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանն իր ապագայի վերաբերյալ իշխանությունների հետ փոխհամաձայնության է եկել:
«Օվշորային հայտնի սկանդալից ու ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա ակտիվորեն բանակցել է իշխանությունների հետ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա դա հաջողել է, պայմանով, որ հանձնել է արագաչափերի եւ կարմիր գծերի բիզնեսում ունեցած իր բաժնեմասը:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը վերջերս պատկան մարմիններին հանձնարարեց այդ բիզնեսը պետականացնելու շուրջ բանակցություններ վարել դրանց սեփականատերերի հետ, ինչը արվում է: Այնպես որ, Միհրան Պողոսյանը կարող է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջադրվելու նպատակով եւ պայմանով, որ իր միջոցներով հնարավորինս շատ ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: