
Վիգեն Սարգսյանը կդառնա Հանրապետական

Այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպում-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասաց, որ չնայած 8 տարի եղել է անկուսակցական, սակայն մոտ օրերս նա պատրաստվում է դիմել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ անդամակցելու հայտով:
Նա, սակայն, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցմանը՝ արդյոք տեղյակ է նա, թե երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին, պատասխանեց, որ տեղյակ չէ:
Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ճիշտ են արդյոք այն լուրերը, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից բացված կրակահերթի արդյունքում հայկական կողմը 6 վիրավոր է ունեցել, պատասխանեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: