«Հայաստանը և ԼՂ-ն մշտապես կողմ են եղել վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպիսիք են զինադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որոնց շարունակաբար խոչընդոտում է Ադրբեջանը` լիովին արհամարհելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մեղադրել է Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին Եմենի դպրոցների վրա հարձակումներ գործելու մեջ, գրում է korrespondent.net-ը:
«ԿԳԲ-ի գործակալ են բոլոր նրանք, ովքեր փորձում են ԱԻՄ-ի ձայնը լսելի չդարձնել»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով օրերս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հասցեին հնչեցրած իր խիստ քննադատությունների մասին՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Վրաստանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով կպատասխանեն Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային տիրույթի խախտմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի ղեկավար Թեդո Ջափարիձեն, գրում է «Գրուզիա օնլայնը»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ցխինվալի շրջանի կողմից երկրի օդային տիրույթը խախտել է ռուսական «Մի-8» ուղղաթիռը: Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «ռուսական «Մի-8» ուղղաթիռը հատել է օկուպացված սահմանն […]
Թուրքիայի Կյուտախյա նահանգում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1 մարդ, 38-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել ԴԱԻՇ-ի ռուս դահիճ Անատոլի Զեմլյանկայի նկատմամբ, ով, ենթադրաբար, պատկերված է ԴԱԻՇ-ի տարածած տեսահոլովակում:
Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ճանաչված Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը, գրում է թուրքական Haber7 թերթը:
Այսօր ԱԺ ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց…
Թուրքիայի ոստիկանությունն անցկացնում է խոշոր հակաահաբեկչական օպերացիա Ստամբուլի 17 շրջաններում, գրում է թուրքական Milliyet թերթը:
«Էդիրնե Գաբուի» գերեզմանատան հայկական հատվածում են ամփոփված 1915 թվականին Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան հանված քսան հնչակյանները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես մերժել է Իրաքից դուրս բերել իր զինվորականներին, ավելին, քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս կարող է ավելացնել զինվորականների թիվը Իրաքի հյուսիսում:
Իրաքը փակել է իր իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում՝ որպես բողոքի նշան այն բանի, որ այդ երկրի իշխանությունները զինվորականներ են ուղարկել Իրաքի Նայնավա նահանգ, հայտնում է TASS-ը:
Ֆինլանդիայի սահմանային դեպարտամենտը հայտարարել է, որ նախօրեին իր երկրի օդային տիրույթը Ռուսաստանի կողմից խախտել է ուղղաթիռ, որը դարձյալ հետ է գնացել
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին մեկօրյա այցով կմեկնի Աշգաբադ՝ «Չեզոքության քաղաքականություն. միջազգային համագործակցություն հանուն խաղաղության անվտանգության եւ զարգացման» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլևս չի կարծում, թե Դոնալդ Թրամփի քարոզարշավը «ծիծաղելի է»:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ստանում է մինչև 40 մլն դոլար եկամուտ՝ զբաղվելով նավթի առևտրով, հայտարարել է ԱՄՆ Գանձարանի ներկայացուցիչ Ադամ Շուբինը՝ հանդես գալով Լոնդոնում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, իսկ ժխտելով սկիզբ է դնում նոր ցեղասպանությունների։ Ահա թե ինչու Ադոլֆ Հիտլերը, Երկրորդ համաշխարհային պատարազմի ժամանակ դիմելով իր բանակին, ասել է՝ ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը։ Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այլև փակ է պահում Հայաստանի հետ սահմանները։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին մեկ ամսում Հայաստանում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ակտիվ գործիչների հետ է հանդիպել՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի դառնան իր կուսակցության, թիմի անդամ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տիրույթը:
Պենտագոնը հայտնել է վերջին շրջանում ԴԱԻՇ-ի 3 առաջնորդների ոչնչացման մասին:
Թուրքական իշխանությունները սկսել են Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը, որտեղ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները տարածքներ են վերահսկում:
Պուտինը մեր օրերի, թերևս, ամենախարիզմատիկ լիդերն է: Ռուսամետներն ամենուրեք ոգևորված են: Մեր տարածաշրջանը կրկին գերտերությունների շահերի թիրախում է: Բայց այդ շահերի բախումը հանգեցնում է օր օրի ահագնացող պատերազմի:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարի How Much a Dollar Cost կոմպոզիցիան անվանել է 2015 թվականի իր ամենասիրելի երգ:
Կարելի է, իհարկե, տասնյակ փաստարկներ բերել այն մասին, որ Հայաստանը փոքր երկիր է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է, որ «աշխարհը մեզ չի հասկանում»… բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում, ու հայ զինվորների սպանությունները չեն դադարում: Հետևաբար, հարցը՝ «Ո՞վ պետք է պատասխան տա մեր զինվորների մահվան համար», իրականում ունի հասցեատեր:
«Հայաստանը, այսպես թե այնպես, կներգրավվի ռուս-թուրքական բախման մեջ, եթե լինի նման բախում»,- բայս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը` խոսելով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի հայտարարության հնարավոր հետևանքների մասին:
Կոալիցիան 23 հարված է հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 23 նոր ավիահարված է հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին Իրաքում ու Սիրիայում, հայտնում է Reuters-ը: 20 հարված հասցվել է Իրաքի 9 քաղաքի շրջանում: Ռմբակոծման թիրախ են եղել ահաբեկիչների տակտիկական միավորումները, մարտական դիրքերը, ռազմական մեքենաներն ու զինապահեստները: Սիրիայի երեք քաղաքներում հասցված երեք հարվածները ոչնչացրել են ահաբեկիչների երկու տակտիկական միավորումներ: carmen ghukasyan
«Պատերազմը ցանկալի չէ, իսկ կրակահերթերը չեն հանգեցնի պատերազմի, և դրանք ամենևին էլ պատերազմի սկիզբ չեն ազդարարում։ Պատերազմը, այո, հնարավոր է, եթե կողմերը տեղակայեն իրենց զինված ուժերն այնպես, որը թույլ չի տա հակառակորդին իրականացնել օպերատիվ գործողություններ»,- ասում է Մեթյու Բրայզան։
Այսօր Ֆրանսիայում հոսպիտալացվել է երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակը: 83-ամյա քաղաքական գործչի մերձավորները հայտնել են, որ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել՝ նրան պարզապես հետազոտելու են:
Վրաստանը հայտարարել է, որ ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է իր օդային տիրույթը:
Իրաքյան Քրդստանի կառավարությունը խնդրել է Ռուսաստանին այլընտրանքային օդային տիրույթ գտնել Սիրիայում զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար, այլ ոչ թե հարվածներ հասցնել իր ինքնավարության տարածքով, քանի որ շրջանը կրում է տնտեսական կորուստներ: