Wikileaks-ը հրապարակել է Հիլարի Քլինթոնի աշխատակազմի նամակագրությունը Հայոց ցեղասպանության մասին
Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության հերթական մասը, որտեղ առկա են Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ։
Նամակը թվագրված է 2015թ. ապրիլի 19-ին։ Այն ուղղված է եղել Քլինթոնի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Ասլիվանին:
Նամակում ասվում է հետևյալը.
«Ուրբաթ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցն է։ Ենթադրում եմ, որ հայկական խմբերը կակնկալեն որևէ հայտարարություն կամ նշան, որ նա (Հիլարի Քլինթոնը՝ խմբ.) կարտասանի «ցեղասպանություն» բառը, եթե նախագահ ընտրվի։
Որպես սենատոր և թեկնածու՝ նա միանշանակ դիրքորոշում է ունեցել Ցեղասպանության ճանաչման հարցում։ Որպես պետքարտուղար՝ նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրը, բայց կենտրոնացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման վրա։
Սպիտակ տունը մինչ օրս խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» եզրը։ Ներքին բանավեճեր են ընթանում՝ որոշելու համար, թե արդյոք պե՞տք է փոխել այդ դիրքորոշումը 100-ամյա տարելիցին ընդառաջ։ Բայց, ամենայն հավանականությամբ, այն չի փոխվի։
Երկու հարց.
Համաձա՞յն եք, որ նա պետք է որդեգրի այն դիրքորոշումը, որն ուներ որպես սենատոր և թեկնածու, բայց ոչ՝ որպես պետքարտուղար։
Համաձա՞յն եք բոլորդ, որ պետք է պարզապես սպասենք, քանի դեռ մեզ հարց չեն տվել և որևէ ակտիվ քայլ չձեռնարկենք։
Ներեցեք այս հարցի վերաբերյալ ձեզ անհանգստացնելու համար, սակայն, ինչպես գիտեք, այդ հարցը կարևոր է ամերիկահայերի համար»: