Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
Սիրիայի կառավարական զորքերը դաշնակից ուժերի օժանդակությամբ Հալեպի նահանգի արեւելքում վերադարձրել են վերահսկողությունը Ջառախ օդանավակայանի նկատմամբ՝ այն հետ գրավելով «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ հրապարակել է Մանչեսթրում ահաբեկչական գործողության հավանական կատարողի՝ Սալման Ռամադան Աբեդիի լուսանկարը:
Սպիտակ տունը հրապարակել է 2018 թվականի բյուջեի նախագիծը, որով կկրճատվի այլ երկրներին տրամադրվող օգնությունը: Օրինակ, Հայաստանին տրամադրվող տարեկան օգնությունը կկրճատվի 67% և կկազմի 6.8 միլիոն դոլար:
Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում Անկարայի քաղաքապետարանում ու թաղապետարաններում աշխատող 115 մարդու ձերբակալելու մասին որոշում է կայացվել:
«Այս գործընթացը և Ադրբեջանի հետագա մասնակցությունն այն տարբեր ձևաչափերին, որոնց հիմքը դրվեց Էր Ռիադում և որոնց հիմնական թիրախն Իրանն է, հանգեցնելու է Իրան-Ադրբեջան հարաբերություններում ցնցումների»։
Թուրքիայի հայ համայնքը օնլայն ստորագրահավաք է սկսել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ: Թեմային անդրադարձած թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքի համաձայն՝ «Change.org» կայքի միջոցով իրականացվող ստորագրահավաքը կրում է հետևյալ խորագիրը. «Թուրքիայի հայոց պատրիարքությունը բռնազավթված է. տեղյա՞կ եք»:
Չեչնիայի Հանրապետության Նաուր շրջանում տեղի է ունեցել միջմարզային «Տերեկ 2016» միջոցառում, որի շրջանակում անցկացվել են որոնողական աշխատանքներ և գտնվել է խորհրդային զինվորների և սպաների 70 մասունք, ովքեր 1942 թվականին մասնակցել են մարտական գործողությունների այդ տարածքներում:
Տնտեսության մեջ կան թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումներ։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, տարեսկզբից տնտեսական ակտիվության որոշ աճ կա, 4 ամսում արտահանման դրական աճ է նկատվում ներմուծման նկատմամբ, սակայն ամենավատը շինարարության խոր անկումն է՝ 13.5%։
Սիրիայի բանակը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին, որը պատասխանատու էր մարտական գործողություններ վարելու համար:
Դեպի ծով ելք չունեցող երկրները կորցնում են առեւտրաշրջանառության մինչեւ 30 տոկոսը: Այդ մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել մայիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հիշեցնել նրան, որ հետագա համագործակցության հարցը կախված է մարդու իրավունքների պաշտպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումից:
Առայսօր Ադրբեջանն, իրեն հատուկ «գաղտնապահությամբ», շարունակում է սեփական ու միջազգային հանրությունից թաքցնել ոչ միայն դա, այլև ապրիլյան առճակատման ընթացքում ունեցած իր մարդկային կորուստների իրական թվաքանակը՝ փոխարենը բարձրագոչելով հայկական կողմի ունեցած «հարյուրավոր» զոհերի մասին:
Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:
Սիրիայի ռազմաօդային ուժերն սկսել են իրենց կործանիչները եւ անձնակազմը տեղափոխել Հոմսի նահանգի Շայրաթի ավիաբազա, որին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել այս տարվա ապրիլին:
Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 մարդ օրհասական վիճակում է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը տեւել է գրեթե 30 րոպե:
Ծանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին:
«Հայաստանը պատրաստ չէ ներդրումներ թույլ տալու: Կլինեն նախագծեր, բայց դա բնավ չի նշանակելու, որ աշխարհը ձգտելու է այստեղ խնդիրներ լուծել: Հայաստանը մնում է գերկոռումպացված, օլիգարխիկ համակարգ, ընդ որում` բանը բանից անցավ այս վերջին իրադարձություններից հետո: Պառլամենտը գրավել են: Քաղաքական տգիտությունը երբեք այսքան անկաշկանդ, այսքան անզուպ ու լկտի չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Թուրքիայի ընդդիմադիր «Սյոզջու» (Sözcü) պարբերականի դեմ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է թերթի ֆինանսական հարցերով տնօրեն Յոնջա Քալելին:
Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվող 22-ամյա Սալման Աբեդին կապ է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն է անցել արտասահմանում, ինչի մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության՝ անունը չհայտնած ներկայացուցչի, որը ծանոթ է հետաքննության ընթացքին։
Թուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հացադուլ է սկսել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Եթովպիայի առողջապահության նախկին նախարար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
Ամբողջ աշխարհում տեսարժան վայրերը Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով են լուսավորել Մանչեսթրի ահաբեկչության զոհերի հիշատակին, որը տեղի ունեցավ նախօրյակին երեկոյան «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում։
Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել է հյուրախաղերը եւ վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ:
Մյանմարի արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին ընդունել է Մայանմարի, Սինգապուրի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանին:
Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ կրիտիկական:
«Սերն ուժե՛ղ է ատելությունից».-սա էր Մանչեսթրում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի լեյտմոտիվը, ահաբեկչություն, որ կատարվեց մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգին։