«Քաղաքական գործընթացները հուսահատություն են բերում». Բագրատ Ասատրյան
Տնտեսության մեջ կան թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումներ։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, տարեսկզբից տնտեսական ակտիվության որոշ աճ կա, 4 ամսում արտահանման դրական աճ է նկատվում ներմուծման նկատմամբ, սակայն ամենավատը շինարարության խոր անկումն է՝ 13.5%։
«Շինարարությունը որոշիչ է նաև զբաղվածության առումով»,- ասաց նա:
Ըստ Բ.Ասատրյանի՝ առևտուրը պայմանավորված է ներմուծմամբ, վերջինն էլ` տրանսֆերտներով, որն այս 4 ամսում մոտ 10% աճել է, սակայն էներգետիկ ոլորտում անկում կա։ Տնտեսագետը նշեց, որ աճի տեմպն անցած տարի ավելի մեծ էր, բայց դրանում մեծ տեղ ուներ նկարչությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանում սպասումները դրական են, և դա կարող է դրական ազդել նաև մեր տնտեսության վրա:
«Բայց քաղաքական գործընթացները հուսահատություն են բերում։ Ավելի լավ կլիներ Սերժ Սարգսյանը ձեռքը սեղանին խփեր ու մի ժամկետ էլ նախագահեր, քան թե այսպես»,- նկատեց Բ.Ասատրյանը՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ շուկա մտած գումարը նվեր չէ, Ձմեռ պապին չի բերում, այն հետո դուրս է գալիս:
Մանրամասները՝ տեսանյութում