ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունից։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Իրանը նոր հարվածներ է հասցրել Քուվեյթին։ Քուվեյթի հյուսիսում որոտացել է հզոր պայթյունների շարք, որոնց արձագանքը հասել է մինչև Իրաքի Բասրա նահանգ։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարված է հասցրել ամերիկյան ռազմաբազային։
Վլադիմիր Պուտինը, Բաբաջանյան Արմանը, Արամ Սարգսյանը, Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, Տիգրան Խմզալյանը և այլոք նույն պահանջն ունեն Փաշինյանից: Նրանք բոլորը պահանջում են Փաշինյանից դադարեցնել խաբեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային։
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
#ՀԻՄԱ. ՕՐ 3-ՐԴ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ հինգամսյա պատերազմին վերջ դնող գարծարք կնքելու համար Իրանին «վերջին շանսն» է տրվել, հակառակ դեպքում՝ երկրին «գլխատում» է սպասվում։
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Սա լավ փաստաթուղթ ստորագրելու համար նրանց (նկատի ունի Իրանը- խմբ.) վերջին հնարավորությունն է։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում են լրատվամիջոցները։
Իրանը պատրաստվում էր հարված հասցնել Ուկրաինայի երեք թիրախների, սակայն չեղարկել է այդ ծրագիրը Ուկրաինայի կողմից ներողություն խնդրելուց հետո։ Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Մոհսեն Ռեզային։
Ադրբեջանի Իմիշլիի շրջանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մարոկկոյից ավելի քան 1500 միգրանտ հուլիսի 30-ից հետո բժշկական օգնություն է ստացել Իսպանիային պատկանող Սեուտա ինքնավար քաղաքում՝ սահմանը զանգվածաբար հատելու փորձերից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։
Օգոստոսի 6-7-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Իրկուտսկի մարզի Պրիանգարյե շրջանում Cessna 182 ինքնաթիռը կապի դուրս չի գալիս, հաղորդում է ТАСС-ը։
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնի գործունեությանը կողմ է արտահայտվել քաղաքացիների 45,9%-ը՝ գրանցելով 2025 թվականի հունիսին տեղի ունեցած երդմնակալությունից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Այս մասին են վկայում Realmeter սոցիոլոգիական բյուրոյի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային ազատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Դրա մասին նշվում է Զելենսկու համապատասխան հրամանագրում։
Առնվազն 4 622 տուն է վնասվել Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկում են մինչև օգոստոսի 4-ը Հորմուզի նեղուցում բնականոն նավագնացության վերականգնման հարցը։
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ՎՐԱ. թեմատիկ զրույց` Էդգար Ղազարյանի հետ
ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը չի բացառում զանգվածային ոչնչացման զենքի կիրառում՝ դաշնակիցներին պաշտպանելու համար, РИА Новости-ին հայտարարել է կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է 2026-ին ամենաշատ պարտք ունեցող երկրների ցանկը։ Այդ ցանկում չի ընդգրկվել Թուրքիան։
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգունը հայտնել է, որ ռազմարդյունաբերության ու ավիատիեզերական ոլորտի արտահանման ծավալներն ընթացիկ տարվա հուլիսին հասել է 1.12 մլրդ դոլարի։ Այդ ցուցանիշը 14.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վրաստանի կառավարությունը հաստատել է պետական համալսարաններում ուսման ֆինանսավորման նոր համակարգ, որը կգործի 2026/2027 ուսումնական տարվանից ընդունվող ուսանողների համար։ Այս մասին գրում է «News Georgia»-ն՝ հղում անելով հուլիսի 30-ին կառավարության ընդունած որոշմանը։
Միջազգային շուկայում նավթի թանկացման ֆոնին Վրաստանում վառելիքի գինը կրկին աճում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բենզինի և դիզելի գինն ավելացել է 5-10 թեթրիով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին առաջարկում է զինադադար հաստատել օդում և էներգետիկ ոլորտում, ինչպես նաև «սառեցնել» պատերազմը ռազմաճակատի գծով։ Դա պետք է հիմք դառնա բանակցությունների մեկնարկի համար։
168TV-ի «Թրիգեր» հաղորդման հյուրն է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը։
Պուտինի փազլն է՝ վերադառնալ նրան, ինչն արդեն փլուզվել է։ Որքան ավելի ուժեղ և անկախ լինեն նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան ավելի դժվար կլինի։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Թուրքիայի քաղաքացիներն առաջարկել են Ստամբուլը կլիմայի շնորհիվ դարձնել ձմեռային մայրաքաղաք, փակել առևտրի կենտրոնները կիրակի օրերին և պետական ծառայողների համար սահմանել չորսօրյա աշխատանքային գրաֆիկ։ Նման առաջարկներ է ստացել խորհրդարանը նախորդ ամիս, հայտնում է NTV հեռուստաալիքը։