Իսրայելի վարչապետի խոսքը տարածել է նրա գրասենյակը:
Թրամփը հայտարարել է, որ ապասառեցված իրանական ակտիվները կուղղվեն բացառապես Միացյալ Նահանգներից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելուն։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը 2025 թվականը սկսել է 8 անշարժ գույքով, սակայն ավարտել՝ 7-ով․ 2026 թվականի մայիսի վերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Հրաչյա Հակոբյանը վաճառել է Շենգավիթում գտնվող և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը։
Նախագահներ Աունը և Մակրոնը քննարկել են նաև նախորդ շաբաթ Ֆրանսիայի Էվիան քաղաքում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովի արդյունքները։
Մենք պատրաստ ենք վերսկսելու դրանք ցանկացած ժամանակ այն կետից, որտեղ դրանք դադարեցվել են
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունիսի 22-ին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները կարող են Իրան ժամանել արդեն այս շաբաթ։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Փեզեշքիանի հետ զրույցի ընթացքում քննարկվել են թուրք-իրանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Անիի կամրջի վերականգնման գործընթացը։
Գործակալության տեղեկացմամբ՝ հացահատիկով 10 վագոնը հունիսի 23-ին Ռուսաստանից կուղարկվի Հայաստան:
Նավթի գները նվազում են, և աշխարհը շատ ավելի անվտանգ վայր է
Ֆրանսիական «Գոլֆեշ» ատոմակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը անոմալ շոգի պատճառով։ Շոգի հետևանքով կտրուկ բարձրացել է ռեակտորների հովացման համար օգտագործվող գետի ջրի ջերմաստիճանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է «Sud-Ouest» թերթը՝ հղում անելով ատոմակայանը շահագործող «EDF» ընկերությանը։
Ուգանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) հետ ցամաքային սահման ունեցող երկրները գտնվում են Էբոլա տենդի տարածման ռիսկի գոտում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի գրասենյակում։
Իշխանությունը գործի դրեց գրեթե ամբողջ վարչական ու քաղաքական ռեսուրսը, ընտրարշավը կառուցեց վախի, սպառնալիքների և հասարակության բաժանման վրա, բայց արդյունքում ստացավ 49,7 տոկոս։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի առաքումների ծավալներն արդեն վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ։
Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով։
ԱՄՆ ծովային հետևակը հականավային հրթիռային նորագույն NMESIS համակարգ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված MADIS հակաօդային պաշտպանության համակարգ է տեղակայել Ճապոնիայի Օկինավա կղզում։ Այս մասին հայտնում է Nikkei պարբերականը։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունիսի 23-24-ը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում։
Թուրքիայում ընթանում են ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները։ Այն տեղի կունենա Թուրքիայի նախագահական պալատում հուլիսի 7-ից 8-ը։
Տարանցիկ ճանապարհից բացի Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։
Հայաստանի կառավարություն- Հրաժարվում է անցյալից հայ ժողովրդին համոզելով որ մենք ենք խնդիրը, որ մեզ վրա հարձակվել են:
Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ մենք արդեն հանդես ենք եկել և ասել ենք, որ նման ընտրությունների արդյունքները ճանաչել՝ նշանակում է հաստատել այն համակարգը, որը գործում է մեր երկրում։ Հիմա առհասարակ որևէ սահման չի երևում, որը զսպեր այս կամ այն ախորժակը՝ իշխանությունը դարձել է ամբողջական դիկտատորական»:
Իսրայելին անհրաժեշտ է ազատվել սպառազինության ոլորտում ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից և ստեղծել սեփական անկախ սպառազինության արտադրություն։ Նման հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բելառուսն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ բնակչությանը ցանկացած ագրեսորից պաշտպանելու համար։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է կարգավորել Իսրայելի՝ Լիբանանի հարավային շրջաններից զորքերը դուրս բերել չկամենալու շուրջ ստեղծված խնդիրը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4175-ի։
Գերմանիան նախատեսում է մշտական հիմունքներով Բունդեսվերի 45-րդ տանկային բրիգադի շուրջ 5000 զինծառայող տեղակայել Լիտվայում (Բելառուսի սահմանի մոտ)։ Ինչպես հայտնում է BILD-ը, մինչև 2027 թվականի վերջը ստորաբաժանումը պետք է ամբողջությամբ համալրված և մարտական պատրաստության բերված լինի։ Պարբերականը նշում է, որ երկրի ժամանակակից պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գերմանական նման խոշոր զորամիավորումը մշտական ծառայություն է անցնելու Գերմանիայի սահմաններից դուրս։
Անկարայում իրականացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում թուրքական ուժային կառույցներն այսօր առավոտյան 209 մարդ են ձերբակալել։
Հունիսի 24-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, տեղի կունենա միջազգային համաժողով՝ «Վերադարձի և ինքնորոշման իրավունք. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով, որը կազմակերպվել է «Բաքվի նախաձեռնողական խմբի» կողմից։ Միջազգային համաժողովը նվիրված է իբրև թե ադրբեջանցիների էթնիկ զտմանը Հայաստանի կողմից։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։
Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում, ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։