«Հողերը պետք է տրվեն վրացիներին». Կալաձե
«Կարծում ենք, որ հողն առանձնակի նշանակություն ունի: Վրաստանը փոքր երկիր է և գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է տրվեն վրացիներին՝ բացառությամբ հատուկ դեպքերի»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Այս հատուկ դեպքերը կարող են լինել միջազգային մեծ ընկերություններ, ինչպիսին է ընկույզի բիզնեսով զբաղվող Roche-ն և այլն: Այս ներդրումներն իրականում չեն խանգարի: Այստեղ խոսք է գնում գյուղատնտեսության համար նախատեսված հողերի մասին, որոնց պահանջը զգում է տեղի բնակչությունը»,- ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքերով, այս դիրքորոշումը կիսում է ոչ միայն վարչապետը, այլ նաև իրենց ամբողջ թիմը: