ՀՀԿ-­ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության աշխատանքը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հնարավորություն տալ առանց էական փոփոխությունների շարունակել աշխատանքը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ընդհանուր առմամբ այս փուլում դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը: Կառավարության կազմում կլինի մեկ փոփոխություն: Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ով արդեն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ, արդարադատության նախարարի պաշտոնում կփոխարինի Դավիթ Հարությունյանը»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են նաև Ազգային ժողովի առաջին նիստի աշխատանքները, ինչպես նաև ապագա անելիքները: Խորհրդարանական պատվիրակությունների և բարեկամական խմբերի կազմերն այս պահին քննարկման փուլում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031