
Սպիտակ տունը ներկայացրել Թրամփի և Մակրոնի հանդիպման մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր և պայմանավորվել ամրապնդել դաշնակցային հարաբերությունները պաշտոնական Վաշինգտոնի և Փարիզի միջև: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տունը:
«Առաջնորդներն ընդգծել են, որ խիստ կարևոր է ջախջախել ԻՊին Իրաքում և Սիրիայում: Նախագահ Թրամփը քննարկել է վերջերս Սաուդյան Արաբիա և Իսրայել ունեցած իր այցերը ու Մերձավոր Արևելքում խաղաղության հույս հայտնել: Երկու նախագահները հաստատել են, որ կպաշտպանեն ու կկառուցեն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առանց այն էլ ամուր միությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նաև Թրամփը Մակրոնին կոչ է արել, որպեսզի Ֆրանսիան ՆԱՏՕ-ի շրջանակում կատարի իր ֆինանսական պարտավորությունները և հասնի նրան, որպեսզի դաշինքը կենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի վրա:
Թրամփը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Աֆրիկայում հակաահաբեկչական օպերացիաներին մասնակցելու համար: Թրամփը և Մակրոնը հանդիպել են Բրյուսելում՝ ԱՄՆ դեսպանատանը կայացած ճաշի ընթացքում: