Բաժիններ՝

Բրիտանացիների մեծամասնությունն սպառնալիք է տեսնում ի դեմս էթնիկ փոքրամասնությունների

Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ավելի քան կեսը կարծում է, որ երկրում ապրող էթնիկ
փոքրամասնություններն սպառնալիք են իրենց պետության համար: Այդ մասին վկայում են Aurora Humanitarian Index-­ի ամենամյա հարցման տվյալները:

Հարցման արդյունքների համաձայն, բրիտանացիների 56 տոկոսը կարծում է, որ միգրանտներն սպառնալիք են ներկայացնում իրենց պետության համար: Դրա հետ մեկտեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՄԵծ Բրիտանիայում հարցման մասնակիցների միայն 15 տոկոսն է Թերեզա Մեյին ամենահամապատասխան մարդը համարում միգրանտների ճգնաժամը լուծելու համար:

Ինչպես հայտնել է Guardian թերթը, հարցումը նաեւ ցույց է տվել, որ Միացյալ Թագավորությունում դրա մասնակիցների 24 տոկոսը կարծում է, թե միգրանտները բրիտանացիներից խլում են աշխատատեղերը: Հարվածների եւս 34 տոկոսը կարծիք է հայտնել, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հասարակությունից ավելի շատ են ստանում, քան տալիս են նրան:

Նաեւ հարցվածների 63 տոկոսն ահաբեկչությունն առավել հրատապ խնդիրն է համարում հարուստների եւ աղքատների միջեւ մեծացող խզման, սովի, կլիմայական փոփոխությունների եւ միգրացիայի պատճառով:

Հարցումը Մեծ Բրիտանիայում ու եւս 12 երկրներում անցկացվել է նախքան Մանչեսթրի իրադարձությունները: Ընդամենը դրան մասնակցել է 6 հազար 500 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս