Բաժիններ՝

Քերին ամերիկացի ուսանողներին խորհուրդ է տվել սովորել ռուսաց լեզուն. Politico

ԱՄՆ-­ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի ուսանողների առջեւ իր ելույթի ընթացքում նրանց խորհուրդ է տվել սովորել ռուսաց լեզուն: Մասաչուսեթսի նահանգում Հարվարդի համալսարանին կից Ջոն Քենեդիի անվան Կառավարման դպրոցի սովորողների առջեւ նրա ելույթից հատվածներ է հրապարակել Politico թերթը:

«Ինձ հաճախ են հարցնում, թե որն է կառավարության վրա իրական ազդեցության գաղտնիքը: Դե ինչ, ամեն ինչ փոխվեց ոչ այնքան վաղուց: Այսօր նայելով Սպիտակ տանը՝ ես կասեի, որ անհրաժեշտ է դասագիրք գնել եւ սովորել ռուսաց լեզուն»,­-հայտարարել է նախկին պետքարտուղարը:

Քերին քննադատել է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփին. «Պետության ղեկավարի համար, պետություն, որն ԱՄՆ-­ի Սահմանադրության մեջ առաջին ուղղումն է մտցրել խոսքի ազատության մասին, նորմալ չէ ամեն օր նվաստացնել լրագրողներին եւ նույնիսկ սպառնալ նրանց:

Նորմալ չէ, երբ Հետաքննությունների համապետական բյուրոյի ղեկավարին առանց քաշվելու ազատում են աշխատանքից այն պատճառով, որ նա հետաքննում էր Ռուսաստանի ազդեցությունը նույն այն մարդու ընտրարշավի վրա, ով նրան հեռացրել է»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031