Հունգարիան կարող է աջակցել Կիևի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններին. լրատվամիջոցներ
Անդրկարպատյան հունգարացիների իրավունքների վերականգնման վերաբերյալ Հունգարիայի և Ուկրաինայի միջև խորհրդակցությունների մեկնարկը ազդանշան է այն մասին, որ Բուդապեշտը կարող է աջակցել Կիևի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին առաջիկա շաբաթներին, հաղորդում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին և դիվանագետներին։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ և հայտարարել Անդրկարպատյան հունգարացիների իրավունքների վերականգնման վերաբերյալ փորձագիտական մակարդակով երկկողմ խորհրդակցությունների մեկնարկի մասին:
«Ուկրաինայում հունգարական փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Կիևի հետ բանակցություններ սկսելու Հունգարիայի քայլը ազդանշան է այն մասին, որ Բուդապեշտը, հավանաբար, կաջակցի Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունների մեկնարկին առաջիկա շաբաթներին»,- ասվում է հայտարարության մեջ։



