Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու պաշտոնն իջեցրել են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են:
Նա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, 2017թ. մարտին տեղափոխվել էր ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ: Այժմ էլ այդ պաշտոնից տեղափոխել են միջին և խոշոր հարկ վճարողների տեսչություն և նշանակել բանկերի բաժնի պետի տեղակալ: Ի դեպ, հենց Կարեն Գրիգորյանի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին, վերջերս համերգի ժամանակ երգիչ Արաբո Իսպիրյանն ամուսնության առաջարկ էր արել, և նա համաձայնել է: Օգոստոսին կկայանա նրանց հարսանիքը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։