««Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է». Ֆլիկ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատմել է, թե ինչն է իր կարծիքով ակումբը դարձնում յուրահատուկ։ Կիրակի՝ մայիսի 17-ին, կատալոնացիները Լա Լիգայի 37-րդ տուրի տնային խաղում 3:1 հաշվով հաղթեցին «Բետիսին»՝ ժամանակից շուտ նվաճելով չեմպիոնական տիտղոսը։ «Բարսելոնան» դարձավ լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը մեկ մրցաշրջանում հաղթել է 19 տնային խաղերից 19-ում։
«Իմ կարծիքով՝ կա վստահություն քո կատարած աշխատանքի նկատմամբ։ Ոչ ոք ոչինչ չի պարտադրում քեզ՝ նրանք հավատում են քեզ։ Խաղացողների միջև կապը ֆանտաստիկ է։
«Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է, և Բարսելոնայի մարդիկ անհավանական են։ Ամեն օր, երբ քայլում եմ փողոցներով, տեսնում եմ, որ մարդիկ շատ ընկերական են։ Դա ի սրտե է, կարող եք զգալ։ Դա անհավանական է։ Ահա թե ինչու մարդկանցկ այդքան շատ է դուր գալիս Բարսելոնան։ Եվ ակումբը մի վայր է, որտեղ բոլորը աշխատում են ի սրտե։ Մեզ համար մի փոքր դժվար էր, բայց մենք ուզում էինք հաղթել, և անհավանական է տեսնել, թե ինչպես մենք պաշտպանվեցինք «Բետիսի» նման հիանալի թիմի դեմ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։




