Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմների ու հակամարտությունների տարածք լինի․ Հիքմեթ Հաջիև
Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում գտնվող Ադրբեջանը կենսական դեր է խաղում՝ վերածվելով տարածաշրջանային էներգետիկ ու առևտրային կապերի ռազմավարական կենտրոնի։ Այս մասին WUF13-ի շրջանակում կազմակերպված «Քաղաքները փոխկապակցվածության կենտրոնում. քաղաքային վերականգնում և տարածաշրջանային համագործակցություն» հատուկ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Նրա խոսքով՝ այդ դերն էլ ավելի է մեծանում նոր միջանցքի մշակմամբ, որի առանցքային տարրերից մեկը դառնալու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն, իր հերթին, հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այժմ մնացել է անցյալում։
«2024 թվականի դրությամբ պատերազմն ու հակամարտությունն արդեն ավարտվել են։ Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և հակամարտության տարածք լինի», — նշել է նա։




