Ակամայից հիշեցի մի դեպք, երբ արևմտյան խոշոր երկրներից մեկից և՛ Թուրքիան և՛ Ադրբեջանը պահանջում էին ջնջել թվիթերյան մի գրառում, և որը, շնորհիվ տեղի Հայ դատի հանձնախմբի, չիրականացավ․
Շի Յին հայտարարել է, որ բանակը, նավատորմը, օդային և հրթիռային ուժերը կատարում են տարբեր ուղղություններից Թայվան կղզուն մոտենալու վարժանքներ։
Ընդհանուր առմամբ, թռիչքի ընթացքում նախատեսված է 22 գիտական ուսումնասիրություն և փորձ։
Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում և պատասխանատվություն կրում, դա հարցի միայն մի հատվածն է:
Այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ՝ մի խումբ փողով գործիՔներ և գործիՉներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով»:
Լարված վիճակում՝ կեղտոտ խաղեր. Ռուբեն Մելիքյան
22-րդ ուղղումը վավերացվել է 1951 թվականին՝ Ռուզվելտի մահից հետո։
Ռուսաստանի և Հայաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների շրջանառությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 16,2%-ով։ Հայ-ռուսական գործարար խորհրդի ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
«Ե՞րբ են մխվում անձեռնմխելիները». Թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովի կարծիքով՝ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից, իսկ Վաշինգտոնի կոշտ հռետորաբանությունն օգտագործվում է կառույցի անդամ գործընկերներին խրախուսելու համար։
«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին չի մասնակցի մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք շքերթին։ Այս տեղեկությունը վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Կղավելաշվիլիի աշխատակազմից:
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց տնտեսական կայունության, սոցիալական արդարության և իրավունքների պաշտպանության գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ մասնավոր անդրադարձ կատարելով բռնի տեղահանված արցախահայերի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությանը։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանը։
Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները:
Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 16 միլիարդ կրոնի (1,59 միլիարդ դոլարի) նոր ռազմական օգնություն տրամադրելու փաթեթի մասին, որը մինչ այժմ սկանդինավյան երկրից տրամադրված ամենամեծ փաթեթն է։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Այո, գնդակը հիմա Մարտուն Գրիգորյանի դաշտում է, որովհետև առաջատար մյուս ընդդիմադիրներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են իրենց քվեն տալ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Կարծում եմ, որ Մարտուն Գրիգորյանն այնպիսի հայտարարություն չի անի, որ հիասթափեցնի իր ընտրողներին,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ ընդգծելով,- Մարտուն Գրիգորյանի որոշումը պետք է բավարարի այն ընտրողներին, որոնք մերժել են ՔՊ-ին»։
ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը :
Ռուսաստանը պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ Արկտիկայում՝ աշխարհի ամենացուրտ և աշխարհաքաղաքական առումով ամենակարևոր շրջաններից մեկում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազային հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժմանը պատկանող մեկ կիլոմետր երկարությամբ թունելի ոչնչացման մասին։
Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Լեհաստանը Միացյալ Նահանգներից Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի լոգիստիկ սարքավորումների մատակարարման մասին շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը ճաշելուց հետո, երբ մտել է հրամանատարական կետ, տեսել է, որ Աննա Հակոբյանը նստած է՝ Սամվել Բաբայանն էլ կողքին կանգնած:
Արդեն 7 ժամ ջուր ծեծել կլինի՞. ասում են` ո՞ւր է մեր երեխան. հասկանում եմ. Անդրանիկ Քոչարյան
Իհարկե, ոչ մի հարցի պատասխան չստացանք. ջուր էին ծեծում փնթիները. անհետ կորածների ծնողներ
Ռուսաստանում մտադիր են փոփոխություններ մտցնել պետական միգրացիոն քաղաքականության ոլորտում, ինչը թույլ կտա չեզոքացնել ծայրահեղականության դրսևորումների սպառնալիքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Գրեբենկինը։