Մոսկվան սպասում է բանակցությունների նոր փուլին. Պեսկով
Ռուսաստանն այս պահին մտահոգված չէ, որ Իրանի շուրջ ճգնաժամը կարող է նվազեցնել Միացյալ Նահագների հետաքրքրությունը Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության բանակցություններին միջնորդելու հարցում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է այսօր այս մասին հայտնել՝ ընգծելով, որ Մոսկվան սպասում է բանակցությունների նոր փուլին, սակայն դրանց ժամկետների մասին դեռ հայտարարելու բան չկա։
«Ոչ, մտահոգություն այս պահին չկա։ Մեր շփումները ամերիկացի գործընկերների հետ որևէ հիմք չեն տալիս նման կասկածների համար»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Պեսկովը։
Նախորդ ամիս Ժնևու անցկացված եռակողմ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել էր՝ բանակցությունների արդյունքում գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, սակայն տարածքների շուրջ դեռ համաձայնություն չկա։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անցկացված բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմական հարցերի շուրջ կողմերն առաջընթաց են գրանցել, սակայն հրադադարի մեխանիզմի շուրջ գրեթե ձեռք բերված պայմանավորվածությունը պահանջում է նաև քաղաքական որոշումներ, որոնք դեռ համաձայնեցված չեն։



