Պենտագոնը պնդում է, որ Իրանի գերագույն առաջնորդը «վիրավորվել է»

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։

«Մենք գիտենք, որ այսպես կոչված գերագույն առաջնորդը վիրավորվել է և, ամենայն հավանականությամբ, խեղվել է», – ասել է Հեգսեթը մամլո ասուլիսում։

Խամենեին հինգշաբթի օրը հրապարակային հայտարարություն է տարածել, սակայն սպանված հորը՝ Ալի Խամենեինին, փոխարինելուց հետո մինչև օրս հրապարակային չի ներկայացել։ Իրանական պաշտոնյաները հաստատել են, որ նոր առաջնորդը վիրավորված է, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031